ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հերթական անգամ թմրամոլանպաստ կոչով հանդես է եկել ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. «Դրսում է հստակ երեւում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում: Քանի որ դրսում նրա համար թե՛ մարիխուանա/կանեփ աճեցնելը/ծխելն էլ է նորմալ, թե՛ հարեւան փողոցում մերսման սրահ անվան փոխարեն այդ օբյեկտի նշանակության բուն անունը` հասարակաց տուն գրությունն էլ է նորմալ, ընտանեկան բռնության թեթեւ դրսեւորման դեպքում պատժվելն էլ է նորմալ: Ու այս ամենով հանդերձ, պատկերացրեք` նրանք փչացած չեն, երջանիկ են, բարեկեցիկ են, վայելում են իրենց կյանքը: Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն»: Ճիշտն ասած, այդ` բախտի քմահաճույքով նախարար դարձածն այլեւս ոչնչով չի կարող զարմացնել: Ուղղակի մի էական տարբերություն կա` երեք տարի առաջ նա սոսկ մի կուսակցական գործիչ էր, որին 99-ը 100-ից չէին ճանաչում, իսկ հիմա ձեռքը լծակներ են ընկել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հայտարարությանը, որ Հայաստանի պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, ահագին ուրախացրել է թուրքերին: Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել: Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը, դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»: Պատկերացնո՞ւմ եք, արդեն զարմանալիորեն ասում են, թե դա օգուտ է Ադրբեջանին...

Մենք մշտապես զվարճանում էինք մարդ-կուսակցություն ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ հայտարարություններով: Սակայն զարմանալիորեն եկավ այն օրը, երբ այդ տիկնոջ ասածը կիսում ենք ամբողջովին: Մեկնաբանելով դերասան Հայկոյի` Երեւանի քաղաքապետ առաջադրելու հանգամանքը, նա գրել է. «Եթե նախորդ համակարգի դեպքում քաղաքականությունը անօրինականության ճիրաններում էր, ապա այս «կառավարության» օրոք` շունը տիրոջը չի ճանաչում արտահայտության տրամաբանության մեջ է: Հայկ Մարությանին, նույն ինքը նախկին լաաաավ տղուն թաթիկներ պաչողին, ոնց եմ ես ձեզանից զզզզվողին, ազիզյանների պապաշային եւ նմանատիպ գռեհկաբանություն եւ տափակ հումոր ներկայացնող անձի առաջադրումը որպես Երեւան քաղաքի` համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում, ծաղր է եւ անլուրջ վերաբերմունք ողջ հայության եւ ազգային հեղինակության նկատմամբ»:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА