ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»

18.07.2018 01:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»

Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ ՏԵՐ ԹՈՎՄԱ վարդապետ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ գրում է. «Կաթողիկոսը ունի շատ մեծ թերություն՝ այդ մարդը դրամ չի ծախսում ուրիշների պես իր արած գործերը ցույց տալու համար: Ցավոք, այսօր, եթե ուզում ես 100 դոլլարի բարեգործություն անես, մի 500-1000 էլ գոնե պիտի ծախսես, որ մարդիկ իմանան դրա մասին: Մեր կաթողիկոսը թե՛ 500-ը, թե՛ 100-ը ծառայեցնում է Քրիստոսի փառքի համար եւ ի վայելումն ազգիս հայոց»:

Խոյեր, փորձեք օրն անցկացնել մտերիմների հետ․ Օգոստոսի 19-ի աստղագուշակ

Հայր սուրբը հանրության ուշադրությանն է ներկայացրել «մեծ թերություն ունեցող կաթողիկոսի» գործունեության մի փոքրիկ մասը, որը նա իրագործել է երկու տասնամյակներում՝ բացառապես իր սեփական հեղինակությամբ, Սփյուռքի միջոցներով եւ ընդգծել. «Դրա մեջ չեն մտնում «սուԹի» այն սփյուռքահայերը, որ ուրիշների տված դրամների աուդիտ են պահանջում: Եթե կհովանավորեն ազգային ծրագրեր, թող պահանջեն: Եթե… »:

Եվ այսպես՝

1. Կառուցել է բազմաթիվ հավատքի տներ՝ եկեղեցիներ, վերանորոգել պատմական վանքեր, 

2. Պատրաստել է հարյուրավոր խելացի, մտավորական եւ գիտնական հոգեւորականներ, 

3. Բացել է տասնյակ Հայորդյաց տներ, 

4. Ստեղծել է 2 հոգեւոր Հ/Ը՝ «Շողակաթ» եւ «Լույս»,

5. Բացել կամ հզորացրել է 5 նոր հոգեւոր հաստատություններ՝ ճեմարան, դպրանոց, 

6. Հայաստանում եղած 2 թեմերի փոխարեն ստեղծել է 12 թեմ,

7. Իր ջանքերով բացված Էջմիածնի ատամնաբուժարանում 25.000 մարդ սպասարկվում է ԱՆՎՃԱՐ, սպասարկվողները սոցիալապես անապահովներն են, հերոսների ընտանիքները եւ այլն,

8. Բացել է 5-6 բարեգործական ճաշարան Երեւանում եւ մարզերում, որտեղ ամեն օր ԱՆՎՃԱՐ սնվում են բազմաթիվ հայրենակիցներ, 

9. Բազմապատկել է ճեմարանականների թիվը, բարձրացրել ուսման որակը: Ուսումը՝ ԱՆՎՃԱՐ, իսկ որակը՝ անգերազանցելի,

10. Բազմաթիվ զինծառայողների ցուցաբերվել է բժկական եւ հումանիտար օգնություն, 

11. Օգնություն Արցախին, Սիրիային,
12. Կազմակերպել է հոգեւոր սփյուռքը, նրա թեմերը, հստակեցրել կառուցվածքը, օժտել եկեղեցականներով, նոր կանոնադրությամբ,

13. Բարեկարգել է Մայր Աթոռը, տասնյակ անգամ մեծացրել նրա տարածքը, այնտեղ կառուցել հոգեւոր-քարոզչական, վարչական, տնտեսական, կրթական, գիտական շենքեր-հաստատություններ: Մի քանի տասնյակ աշխատողներից Մայր Աթոռի աշխատակիցների թիվը դարձրել է 1140-ի, որ մեր երկրի սոցիալական բարդ պայմաններում ամեն ամիս կայուն աշխատավարձ են ստանում, 

14. Հայ եկեղեցու պատմություն առարկան 2006-ից պարտադիր կերպով ուսուցանվում է դպրոցներում: Դասագրքերի ողջ ծախսը հոգում է Մայր Աթոռը,

Մահացել է «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Ս. Հակոբյանի մայրը

15. Մայր Աթոռին է նվիրվել Իզմիրլյան բուժհաստատությունը, որտեղ անվճար բուժվում են սիրիահայեր, սոցիալապես խոցված խավի ներկայացուցիչներ, ճեմարանականներ եւ այլն, 

16. Վերջերս մեկնարկեց հերթական պրոթեզավորման գործընթացը Արցախյան եւ ապրիլյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ունեցող 15 ազատամարտիկների եւ զինվորների, Աստված օրհնի իրենց եւ իրենց ընտանիքները,

17. Բացվեց Մայր Աթոռի Սոցիալական կենտրոնը, որը տասնյակ հազարավոր մարդկանց ֆինանսական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում ամեն տարի, 

18. 2013-2014 հարյուրավոր տարիների դադարից հետո Եպիսկոպոսաց խորհրդի ամբողջական ժողով տեղի ունեցավ, որ սրբադասեց մեր բյուրավոր նահատակներին Հայոց Ցեղասպանության, խոնարհում նրանց,

19. Մեր բանակի զորամասերում եւ բանտերում նշանակեց հոգեւորականներ,

20. Մայր Աթոռը լույս է ընծայել բազմաթիվ հազարավոր հատորներ,

Տ Թովմա վարդապետը նշում է, որ ցանկն անսպառ է եւ խորհուրդ է տալիս քննադատողներին փորձել առանց որեւէ հարկատուներից գոյացած ԲՅՈՒՋԵԻ, միայն անձնական հեղինակությամբ ի կատար ածել այս գործերից գոնե 10 տոկոսը եւ հետո իրավունք ստանձնել դատելու Աստծո ծառաներին. «Շարունակելի, եւ անվերջ է այս ցանկը... հնարավոր չէ մի շնչով գրել անգամ կատարված գործերի ՎԵՐՆԱԳՐԵՐԸ... բազմաթիվ թանգարանների բացում, օրիորդաց որբանոցի հիմնում, Հռոմի երկու կարեւոր պապերի այցելություն Հայաստան՝ 2001 Հովհաննես Պողոս, որ սուրբ հռչակվեց վերջերս եւ 2006 Ֆրանցիսկոս Պապ, ում հետ հիանալի հարաբերություններ ունենք շնորհիվ Գարեգին Բ-ի...Այսքանից հետո, ոմանք թող իրենց կարծիքն իրենց պահեն: Բավ է տեղից վեր կացողը մտատուփի պարունակությունով հեղեղի Ցուկերբերգի թանկանոց server-ները»:

Եզրափակելով խոսքը՝ Հայր սուրբը շեշտում է. «Այս ամենի համար ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացիներս, սիրելիներ, որ ոչ մի էական ներդրում չենք ունեցել հիշյալ ազգային գործերի իրականացման մեջ, պետք է ասենք միայն մեկ բառ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... մնացածը՝ չարից է եւ հակաբարոյական: Այսքանից հետո մնում է միայն ասել՝ ԸՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՈՒՆԵՆՔ: Պատահական չէ, որ անիրավ հալածանքներին դիմանալու համար հավատացյալները Գարեգին Բ կաթողիկոսին կնքեցին «ՎԵՄ», այսինքն՝ «տոկուն», «դիմացկուն» անվանումներով... Աղոթում եմ բոլորիդ համար, ինձ էլ հիշեք ձեր արդար աղոթքներում, ձեր՝ հայր Թովմա վարդապետ»:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

Իսկ որպես հետգրություն՝ Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդը հավելում է. «Կաթողիկոսի փոփոխություն չի լինելու: Նոր պետություն էի՞նք կառուցում, կարծեմ... հուսամ այնպիսի ոճրագործություն չի նախատեսվում մեր ազգի դեմ, որի ընթացքը փորձվում է ծածկել կաթողիկոսի հրաժարականի անիրականանալի պահանջների քողի ներքո...Համենայնդեպս, մենք քնած չենք, ըստ Տեր Հիսուսի խոսքի՝ «Արթուն կացեք եւ ամենայն ժամ աղոթեցեք» (Մատթ. 26:41)»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА