o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գորիսյան» եւ «Բակունցյան» օրեր ամենամյա միջոցառումը վերածվեց տոնի

09.07.2018 14:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«Գորիսյան» եւ «Բակունցյան» օրեր ամենամյա միջոցառումը վերածվեց տոնի

Արդեն երկու օր է Գորիսն ապրում ու շնչում է միայն մշակույթով: Գորիսն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում, քաղաքն այցելուներին է ներկայանում բազմաբնույթ մշակութային միջոցառումներով`ներկայացնելով Սյունիքի հարուստ մշակույթն ու ավանդույթները:
Այդ միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի քաղաքին յուրահատուկ «Գորիսյան» եւ «Բակունցյան»  օրեր ամենամյա  միջոցառումները, որոնք այս տարի մեկտեղվեցին եւ նշվեցին նույն օրը: 

Աշուղ Ջիվանին բոլորին կրկին համախմբել էր հայրենի Կարծախ գյուղի բարձունքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախ տեղացիները եւ միջոցառման հյուրերն այցելեցին մեծանուն գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան, իրենց խոնարհումը բերելով նրա հիշատակին:
Թանգարանում հյուրերին դիմավորեց թանգարանի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳԱՅԱՆԸ, ով ողջունելով ներկաներին, փաստեց, որ քաղաքին նվիրված տոնակատարությունը սկսվում է թանգարանից: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Բակունցյան օրեր» տոնակատարության  շրջանակներում թանգարանի այգին համալրվել է մի քանի ծառաքանդակներով, որոնց հեղինակը նկարիչ, քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանն է:

Այնուհետեւ միջոցառումների մասնակիցները շրջեցին Գորիսի փողոցներով, որտեղ գորիսեցիների  կողմից պատրաստված ավանդական ուտեստներով ճոխ սեղանները սպասում էին այցելուներին: Այստեղ էլ նրանք համտեսեցին տարբեր աղանդներ, խմիչքներ, չրեր եւ այլն:  Տանտիրուհիները ջանք ու եռանդ չէին խնայել սեղաները գեղեցիկ ու բազմապիսի ուտեստներով ձեւավորելու համար: Ըստ նրանց, մեկ ամբողջ օրն է տրամադրել ուտեստները պատրաստելու համար. «Մենք յուրահատուկ թթու ենք պատարստում, օրինակ այստեղ ներկայացնում ենք բոխու ու շուշանի թթու , մեր հյուրերն այս թթուները շատ են հավանում: Շատ են սիրում նաեւ մեր լոբին, տարբեր հատապտուղներից պատրաստված օղիները»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Գենավարդ Պետրոսյանը:
Գորիսեցի Գասպարյան Ասյան էլ անկեղծացավ, թե ջանք ու եռանդ չեն խնայել, որ իրենց պատարստած ուտեսները ամենհամեղն ու տարբերվողը լինեն. «Մի քանի տեսակ աղցաններ ու թթուներ ենք պատրաստել, որ հյուրասիրենք մեր այցելուներին, օրինակ դանդուռով ու սխտորով թթու ենք պատրաստել, իսկա սեղանի ամենաբնորոշ ուտեստը Գորիսի մեղրն ու թփով տոլման է»,-ասաց  տիկին Ասյան:
Գորիսում սովոր են պահպանել ավանդական ուտեստները, 90-ամյա Գոհար  Հասրաթյանը  վստահեցրեց, որ երիտասարդ ընտանիքները շարունակում են պատարստել այն ճաշատեսկները, որոնք ինքը պատարստել է երիտասարդ տարիներին, ասում է, որ ավանդական ուտեստների պահպանման խնդիր չունեն. «Երիտասարդն տարիներին շատ էինք պատարստում փոխինձ, խաշիշ,  մածունը քամել ենք ու եփել: Ավելուկ էինք շատ եփում, համեղ եւ օգտակար ուտեստներից մեկն է համարվում»,-նշեց Գ. Հասրաթյանը:

Նշենք, որ այս տարի Գորիսի տոնի առթիվ`քաղաքին նվիրվեց քաղաքի հիմնը, նախաձեռնության հեղինակը գորիսեցի Սասուն Գրիգորյանն է, խոսքերի հեղինակը` Տիգրան Գրիգորյանը, իսկ երաժշտությունը գրել է Արա Գեւորգյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА