ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանին հրավիրել են հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

22.06.2018 17:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանին հրավիրել են հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Հայաստանը հրավիրվել է հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես և մյուս բոլոր երկրները, որոնք ներդրում ունեն  «Վճռական աջակցություն» առաքելությանն Աֆղանստանում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դաշինքի պաշտոնյաներից մեկին:

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը

Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին Բրյուսելում կարող է մասնակցել գագաթնաժողովին:

«Գագաթնաժողովին հրավիրվել են բոլոր այն երկրների և կառավարությունների ղեկավարները, որոնք ներդրում ունեն  Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությունում: Սա վերաբերում է նաև Հայաստանին», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ընդ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է «հաստատի իր ներկայությունը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА