ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը

21.06.2018 20:31 ԹԵՄԱ
Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը

Նախորդ 7 տարիներին, երբ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսել է կիրառել անօդաչու թռչող սարքեր, հասցրել է կորցնել 22 ԱԹՍ:

Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակն ամրացնում է դիրքերը. Աշոտ Ասատրյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից:

Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում:

Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-գրել է Սենոր Հասրաթյանը:

Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА