ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ են ուզում «քցեն» Նիկոլին

13.06.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Որտե՞ղ են ուզում «քցեն» Նիկոլին

Խորհրդարանում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Մինչ մամուլում լայնորեն քննարկվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է միայնակ մասնակցել ԱԺ հնարավոր առաջիկա արտահերթ նիստին` ձերբազատվելով «Ելք» դաշինքից, ակտիվ գործունեության անցել «Ելքի» մյուս երկու կուսակցությունները: Մասնավորապես` «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության անդամները խիստ ջերմացել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ակտիվի հետ: Հաճախ նրանք նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս քննարկումներ են ունենում, ինչը նախկինում չի եղել: Ստացվում է, որ ընտրությունների շեմին, եթե Ն. Փաշինյանը որոշի միայնակ թողնել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, նրանք անմիջապես «քաղաքական ապաստան» կգտնեն «Ծառուկյան» դաշինքում: Իսկ արդյունքում` սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում Նիկոլ Փաշինյանը քայլ կանի եւ իր նվիրական աթոռը կզիջի «Ծառուկյան» դաշինքից որեւէ մեկին, չէ՞ որ քաղաքականությունն ու բիզնեսի տարանջատման կողմնակից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե, իր խոսքից հետ կանգնի ու ստանձնի կառավարության ղեկը:

Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА