ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

57 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԾ ԹԱՏՐՈՆ

12.06.2018 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
57 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԾ ԹԱՏՐՈՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ` հունիսի 8-ից-13-ն ընթանում է բալետի փառատոն: Այն նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Հունիսի 8-ին փառատոնի մեկնարկը տրվեց «Սպարտակ» բալետով, մինչ այդ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմը: Իսկ ընդմիջումներին` թատրոնի ճեմասրահում վայելեց Ա. Խաչատրյանի երեք բալետներին նվիրված ցուցադրությունը: Ինչեւէ, փառատոնի շրջանակներում երեկ ներկայացվեց «Գայանեն», իսկ 13-ին` փառատոնը կեզրափակվի «Դիմակահանդեսով»:

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին 

Աշխարհահռչակ կոմպոզիտորը բալետը մեծ արվեստ է համարել, ըստ նրա. «Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկան ապրումների հարստությունը: Բալետը սեր է առաջացնում գեղեցիկի նկատմամբ, եւ նրա երաժշտությունը պետք է բարձրագույն որակ ունենա ու տեսանելիորեն պատմի բեմում կատարվող իրադարձությունների մասին»:

Փառատոնի նախաձեռնող, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ պարտավոր էինք անել այս փառատոնը. «Արամ Խաչատրյանի 115-ամյակն է, ինչպես կարելի էր չանել նման փառատոն: Մենք աշխարհում եզակի երկրի օպերային թատրոնն ենք, որի խաղացանկում հաստատուն տեղ ունեն Արամ Խաչատրյանի այդ 3 բալետները: Օրինակ` Պետերբուրգի թատրոնում ցուցադրվում է «Դիմակահանդեսը», իսկ «Սպարտակը»` Մեծ թատրոնում: «Գայանեն»` ընդհանրապես ոչ մի տեղ չի ցուցադրվում: Մենք եզակի թատրոնն ենք աշխարհում, որտեղ «Գայանե» բալետը ցուցադրվում է, դրա համար հուլիսի 24-ին արդեն «Գայանե» բալետը կխաղանք Մեծ թատրոնում, որին կմեկնենք ներկայացման ողջ անձնակազմով ու դեկորներով»:

Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը

Այնուամենայնիվ, երկարատեւ ընդմիջումից հետո` 57- տարի անց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը վերադառնում է Ռուսաստանի Մեծ թատրոն, քանի որ վերջին անգամ «Գայանեն» այդ բեմում խաղացվել է 1961 թվականի փետրվարին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА