ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրա՞ստ է հասնել նրան, որ ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաեւ՝ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները իրականում հրաժարվեն բիզնեսից

27.05.2018 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրա՞ստ է հասնել նրան, որ ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաեւ՝ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները իրականում հրաժարվեն բիզնեսից

Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն, հայըարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այն բանից հետո, որբ զրուցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սամվել Ալեքսանյանի հետ: Փոխվարչապետի խոսքով. «Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»:

«Միայն հիմարն է իր սխալի վրա սովորում»

Այն, որ նման հայտարարությունը պարոն Ավինյանի դավանած «մարդու իրավունքներ» ասվածի կոպտագույն խախտում է, դժվար չէ նկատել. քաղաքացին, անկախ նրանից, թե ինչով է զբաղվում, միզնեսով, մանկավարժությամբ, բանվորական աշխատանքով, Սահմանադրության համաձայն՝ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, այդ թվում՝ ընտրվել ընտրական մարմիններում դառնալ կառավարության անդամ: Դժվար չէ դրանում համոզվել, բերելով միայն ԱՄՆ-ի ներկայիս միլիարդատեր նախագահի օրինակը: Այլ բան, որ օրենքը պարտադրում է գործարարին՝ քաղաքականություն մտնելիս՝ բիզնեսների կառավարումից հրաժարվել, իսկ օրենքի այդ կետը պահելը հենց գործող իշխանությունների խնդիրն է: Նկատի ունենք, որ եթե պարոն Ավինյանը վստահ է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը կառավարությունը վերցրել է՝ երկրում արդարության ապահովելու համար, ապա թող բարի լինի՝ որեւէ մեկին քաղաքականություն մտնել արգելելու փոխարեն, պարզապես թույլ չտա, որ փաստացի գործարարությամբ զբաղվողը միտի, ասենք՝ խորհրդարան: Ավելի կոնկրետ, որ բիզնեսով զբաղվող ԱԺ պատգամավորը ամենագործնական, ամենափաստացի տեսքով հրաժարվի բիզնեսից: Ընդ որում, հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է: Այո, ինչքան էլ, որ մինչ այժմ Ս.Ալեքսանյանի բիզնեսները նրա «կինն էր ղեկավարում», հիմա արդեն ողջ հեղափոխականացված երկիրը պետք է վստահ լինի, որեւէ կասխած չունենա, որ այդպես է: Եվ ինչո՞ւ միայն Ս.Ալեքսանյանը. նման շատ այլ գործարար պատգամավորներ կան ինչպես ՀՀԿ-ում, այնպես էլ՝ Նիկոլի դաշնակից ԲՀԿ-ում: Բնական է՝ թղթի վրա բոլորն էլ բիզնեսի կառավարումն ինչ-որ մեկին են հանձնել: Իսկ իրականում, բոլորս էլ հասկանում են, որ նրանցից շատերը ոչ միայն բիզնեսով են զբաղվում, այլ՝ պատգամավորական մանդատով այդ բիզնեսր համար «տանիք» են դարձել: Ու հիմա ամբողջ խնդիրն այս է՝ պարոն Ավետյանն ու նրա կուսակցական գործընկեր Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հասնել նրան, որ ոչ միայն Ս.Ալեքսանյանը եւ այլ ՀՀԿ-ական փոստացի գործորոր պատգամավորները, այլ նաեւ՝ ԲՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր փաստացի զբաղվում են բիզնեսով, հետայսու միայն պատգամավորական գործունեություն իրականացնեն կամ հանձնեն մանդատը՝ մնալով զուտ գործարար: Եթե այո, փառք նրա: Սակայն անկեղծորեն կասկածում ենք, որ որեւէ ԲՀԿ-ական պատգամավորի հետ նա այդ մասին գոնե կխոսի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА