ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

26.05.2018 14:33 ՄՇԱԿՈՒՅԹ
«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆՆ ահազանգում է, որ հայկական կինոժառանգությունն այս պահին գտնվում է վատ վիճակում , այդ ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է պետականացնել «Հայֆիլմ» կինոստուդիան, ստեղծել անկախ ֆոնդ եւ աշխատանքեր տանել, որպեսզի կինոստուդիան փրկվի ոչնչացումից: Նախաձեռնության ղեկավարը տեղեկացրեց, որ «Հայֆիլմը» պետականացնելու համար սկսել են  ստորագրահավաք, մոտ 20 հազար ստորագրություն հավաքելուց հետո այն կփոխանցեն կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն կինոստուդիան փրկելու համար. «Այն բոլոր մարդիկ, որոնք մեզ խորհուրդներ են տալիս, թե պետք չէ գնալ այդ քայլին, բոլորին մեկ բան կասեմ` «Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար: «Հայֆիլմը» հայ ժողովրդի ընտանեկան հարստությունն է: Այն վերնիսաժի կուժ չէ, որ դնեն վաճառքի»,-նշեց Հ. Բաբայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս մասին բաց նամակ են գրել մշակույթի նախարարությանը, սակայն պատասխան չեն ստացել
Նախաձեռնության համակարգող, սցենարիստ ՀԱՅԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ նշեց, որ իրենց նախաձեռնության առջեւ դրված է գերխնդիրների լուծում: Ըստ նրա  «Հայֆիլմ» կինոստուդիայի աշխատանքներով շահագրգռված են շատ քչերը.«Ստացվում է, որ մենք իրականցնում ենք առաքելություն, այլ ոչ թե նախաձեռնություն: «Հայֆիլմը» պետք է գործի` երկու կարծիք չի կարող լինել: Այն պետք է լինի ազգային բրենդ եւ շարունակի իր գործունեությունը, այնպես ինչպես օրինակ «Մոսֆիլմը»»,-նշեց սցենարիստը:
Մանրամասները` տեսանյութում

«Հայֆիլմ վերածնունդ» նախաձեռնության բաց նամակը` Լիլիթ Մակունցին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА