ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում են Գլխավոր դատախազության և ԿԲ հաղորդումները

23.05.2018 10:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում են Գլխավոր դատախազության և ԿԲ հաղորդումները

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, որոնք խորհրդարանը կքննարկի ըստ առաջնահերթության:

Դրանցից են՝ «Հայաստանի դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ գնաճի մասին, որոնք քվեարկության ենթակա չեն:

Օրենքի նախագծերից նիստում ներառված են՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, Պրոբացիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, քրեական, քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: 

Մինչ այդ խորհրդարանը քվեարկությամբ կընդունի նախորդ նիստում քննարկված հարցրերը:

Այսօր նախատեսված է նաև Կառավարություն–Ազգային ժողով հարցուպատասխան։

Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում է ՃՈ տուգանքները համաներելու հարցը (ուղիղ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА