ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թանգարանային գիշերը կցուցադրվի անցյալ տարվանից գործվող «Երևան 2800 գորգը»

16.05.2018 17:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թանգարանային գիշերը  կցուցադրվի անցյալ տարվանից գործվող «Երևան 2800 գորգը»

 Մայիսի 18-ից 19-ը Հայաստանում և Արցախում` Թանգարանների միջազգային  օրվան նվիրված տեղի կունենա «Թանգարանային գիշերներ» երկօրյա մշակութային տոնը «Գերհաղորդակցվող Թանգարաններ» խորագրով: Սպասվելիք միջոցառումների և կազպակերպված ծրագրերի մասին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ  հուրախությամբ նշեց, որ այս տարի թագարանների մասնակցության մեծ

«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»
աճ է գրանցվել: Հայաստանի և Արցախի ավելի քան 116 թանգարան միացել է այս ծրագրին, որը Հայաստանում անցկացվում է 15 րդ, իսկ Արցախի հանրապետությունում` 6 րդ  անգամ. «Մեր հիմնական նտպատակը հասարության ավելի մեծ շերտերին սեփական մշակութային արժեքների ծանոթությանը մասնակից դարձնելն է: Այս միջոցառումն  ուղղված է երիտասարդներին և հրավիրում է նրանց ծանոթանալ մեր թանգարանային կյանքին՝ ոչ դասական շփումներով:  «Թանգարանային գիշերները» հնարավորություն է ընձեռում մարդկանց այցելեու այն ցուցադրություններին և միջոցառումներին, որոնց սովորական օրերին հնարավոր չէ այցելել: Բոլոր տիպի մշակութային շփումները և թանգարանային այցերը խրախուսվում են»,- ասաց Տիկին Սամուելյանը և արձանագրեց, որ նախորդ տարի վերոնշյալ միջոցառման շրջանակներում  տարբեր թանգարաններ այցելուների թիվը հասել է 200 հազարի, հույս ունենլով, որ այս տարի ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի հաշվի առնելով՝ երիտասարդության շրջանում փոխված տրամադրությունը և ոգևորվածության ալիքը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ՝ ԳԵՎՈՐԳ ՕՐԲԵԼՅԱՆՆ էլ հավելեց, որ այս տարի առաջին անգամ Երևանի պատմության թանգարանում  մայիսի 19-ի խորհրադանշական գիշերը   կցուցադրվի Երևան 2800 գորգը, որը անցյալ տարվանից գործվում էր «Մերգելյան կարպետ» ընկերությունում. «Բոլորին հրավիրում եմ տեսնելու այդ զարմանահրաշ աշխատանքը: 50 տարի առաջ նմանատիպ Էրեբունի գորգ է գործվել: Ավանդույթները շարունակվում են: Երևան 2800 գորգը բավականին մեծ չափեր ունի, նախշազարդված է, իսկ ամբողջ խորհրդանիշերը հիմնականում Երևանի տեսարժան վայրերից են վերցված, գորգի հենց մեջտեղում էլ Արգիշտի առաջինի սեպագրությունն է»:

Գևորգ Օրբելյանը նաև մատնանշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք համայնքային թանգարաններ ունեն բազմաթիվ ծրագրեր «Թանգարանային գիշերներ» միջոցառման շրջանակներում:

«Սփյուռքի նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի»

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԸ անդրադարձ կատարելով հայաստանյան թանգարանների այցելություններին և գործունեությանը, փատեց, որ հանրության ուշադրությունը թանգարաններին սևեռելը հասել է իր նպատակին. «Հայաստանում թանգարանների հանդեպ առաջացած հետաքրքրությունը ավելացել է` այս միջոցառումը տոն է դարձել: Այս տարվա «Գերհաղորդակցվող Թանգարաններ» խորագրով, ԻԿՕՄ-ը  ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ թանգարաններից շատերն աշխարհում պիտի ցուցադրեն հաղորդակցության բոլոր հետաքրքիր միջոցները, որոնք կիրառում են իրենց տեղական համայնքների հետ համագործակցելով: Այսպիսով` թանգարաններն ավելի շատ դառնում են համայնքակենտրոն»:

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ուրախությամբ հիշեց, որ նախորդ տարիներին Թանգարանային գիշերները հերթեր են գոյացրել թանգարաններում, փախարենը ժամանցի կենտրոններն ու սրճարաններն այդ օրերին համամետաբար դատարկ էին լինում: Վերջինս համակարծիք լինելով իր գործընկերների հետ շեշտեց, որ տարեցտարի հասարակության շրջանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում:

 Հիշեցնենք, որ՝ միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի 116  թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: 

   ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ                                                                           

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА