ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

15.05.2018 18:54 ՄՇԱԿՈՒՅԹ
Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Դամասկոսի Ասադի անվան օպերայում մայիսի 14-ին Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի եւ Սիրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումը։

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել  ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, ՍԱՀ կազմակերպությունների և միությունների գծով պետնախարար Սալվա Աբդալլահը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի անդամ, Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արտաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, ցեղապետեր, Սիրիայի հասարակական-մշակութային, կուսակցական կազմակերպությունների, գիտության եւ ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից՝ պաշտոնական եւ մշակությային: Առաջին մասում միջոցառման պատվո հյուրերը հանդես են եկել  շնորհավորական ուղերձներով: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА