ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՎ ԼԻՆԵԼԸ

15.05.2018 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՎ ԼԻՆԵԼԸ

  Մայիսի 2-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո տասն օր անց Ամիրյանին փոխարինեց մշակույթի դաշտին բոլորովին անծանոթ անուն-ազգանունով նոր երիտասարդ նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ:   Թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե իր ձեւավորած կառավարությունում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործի, սակայն  պարզվում է` մշակութային ոլորտը նա վստահել է իր անգլերենի ուսուցչին: Նաեւ խոսակցություններ են գնում, թե Փաշինյանը Մակունցի քավորն է: Ի դեպ, Լիլիթ Մակունցը նախկինում ակտիվ լիբերալիստ է եղել, անդամակցել է Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությանը, եղել դրա քաղաքական խորհրդի անդամ, 2012-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին եւ հայտնի է իր եվրոպամետ հայացքներով: Նաեւ` բանասիրական գիտությունների թեկնածու է ու դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

Լ. Մակունցը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երեւանում:
1990-1999թթ. սովորել է Երեւանի 195 միջնակարգ դպրոցում:
1999-2003թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետեւ նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005թ.-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է «ԴՈՒԽՈՎ» ԿՈՏՐԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

Նախարար նշանակվելու պահից սկսած մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հետաքրքրում էր երկու հարց` ո՞վ է նորանշանակ նախարարը, եւ իրենց ոլորտում կա՞ մեկը, ով ճանաչում է նրան: Մինչ մշակույթի ամենատարբեր ներկայացուցիչները կապի բոլոր միջոցներով փորձում էին պարզել նորանշանակ նախարարի ով լինելը, վերջինս, որպես նախարար, իր առաջին գրառումն արեց, «դուխով» շեշտելով, որ կոտրելու է կարծրատիպերը. «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար: Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի: Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ` մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»:

«ԻՆՁ ՀԵՏ ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԻ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

 

ՎԵՐՀԻՇԵՆՔ ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Մինչ պարզենք անկախ Հայաստանի 10-րդ նորանշանակ նախարարի ով լինելը` վերհիշենք նախորդ նախարարներին: Խորհրդային կարգերի փլուզումից ու անկախության հռչակումից հետո ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրությունը վերանվանվեց ՀՀ մշակույթի նախարարության, որի աշխատակազմը ենթարկվեց կառուցվածքային փոփոխությունների: 1995թ. ՀՀ մշակույթի նախարարությունը վերանվանվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության: Իսկ 2003 թ.-ին` վերանվանվեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության: 2007թ.-ին` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կրկին վերանվանվեց ՀՀ մշակույթի նախարարության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА