ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Հարությունյանը վստահեցրել, որ սատարելու է Արտակ Զեյնալյանի կողմից իրականացվելիք ծրագրերը

14.05.2018 17:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Հարությունյանը վստահեցրել, որ սատարելու է Արտակ Զեյնալյանի կողմից իրականացվելիք ծրագրերը

Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:

Վարույթ է ընդունվել Ավանում ապրիլի 20-22-ին դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված 6 քրգործ. ՔԿ

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են:

«Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու», - ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել՝ սպասվելիք գերլարված աշխատանքում:

Նախարար Զեյնալյանը նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ:

«Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին», - ասել է նորանշանակ նախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА