ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահա թե ինչու են որոշ օլիգարխներ հեղափոխական «դարձել»

07.05.2018 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ահա թե ինչու են որոշ օլիգարխներ հեղափոխական «դարձել»

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 մլրդ դրամով կամ 13%-ով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: Աճը նախ բացատրվում է երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ քանակով՝ 17 341 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 230-ի փոխարեն: Դա աապահովել է հավելյալ մոտ 7 մլրդ դրամ մուտքեր: Բայց ահա մոտ 28 մլրդ դրամ աճն էլ ապահովվել է նմանատիպ ապրանքների հաշվին. նավթի եւ նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73%-ով, դեղամիջոցների դեպքում՝ 33%-ով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75%-ով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77%-ով, խոզի մսի դեպքում` 36%-ով, կահույքի դեպքում՝ 48%-ով, օծանելիքի դեպքում՝ 32%-ով եւ այլն:

Դատարանի որոշմամբ՝ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Ասել, թե սկսել ենք անցած տարվա համեմատ 77%-ով ավել երեսպատման սալիկներ օգտագործել կամ 75%-ով ցիտրուսային մրգեր, ծիծաղելի կլիներ: Այսիքն, այս աճն ապահովվել է ստվռրի հաշվին: Ուրեմն, կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու են մի քանի կոնկրետ օլիգարխներ հեղափոխական «դարձել». ստիպված էին ավելի շատ հարկեր վճարել: Հաշվի առնելով, որ նույն հարկային ա-ի պատկերն է նաեւ երկրի ներսում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА