ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես իմ կարծիքը չեմ փոխել». Ռուբեն Մելքոնյան

27.04.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ես իմ կարծիքը չեմ փոխել». Ռուբեն Մելքոնյան

Հա­յաս­տա­նյան լար­ված իրա­վի­ճա­կի ֆո­նին` լրա­ցավ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հեր­թա­կան տա­րե­լի­ցը: Տե­ղի ու­նե­ցող իրա­դար­ձու­թյուն­նե­րի, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եւ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց ԵՊՀ արե­ւե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան, թուր­քա­գետ ՌՈՒ­ԲԵՆ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ հետ: Նրա գնա­հատ­մամբ` այս օրե­րին տե­ղի ու­նե­ցող փո­փո­խու­թյուն­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, եւ մի­այն դրա­նից հե­տո կա­րե­լի է խո­սել հե­տե­ւանք­նե­րի կամ ար­դյունք­նե­րի մա­սին:

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

- Այս պահին մենք ունենալու ենք վարչապետի փոփոխություն, բայց դեռ կլինի կառավարության ընդհանուր կազմի փոփոխություն: Ամեն դեպքում, կարծում եմ` հայ-թուրքական հարաբերություններում նոր մոտեցում չի լինի: Ինչքան մեզ հայտնի է, այս առումով կա որդեգրված մոտեցում դեռ 90-ականներից, որն, ըստ էության չի փոխվել ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ նախագահների օրոք: Հիմա էլ կարծում եմ` այդ գիծը կպահպանվի. այն է` առանց նախապայմանների սահմանների բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հետեւողական պայքար: Չեմ կարծում, որ այս սկզբունքային կետերից որեւէ փոփոխություն կլինի: Ո՞վ պետք է գա իշխանության, որ որոշի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հանի օրակարգից, եւ չեմ պատկերացնում մի իշխանություն, որը համաձայն կլինի թուրքական նախապայմաններին:

– Ամեն դեպքում, իրատեսական համարո՞ւմ եք հայ-թուրքական բանակցությունների նոր փուլի վերսկսում` Հայաստանում իրավիճակի կայունացմման դեպքում:

– Այս պահին տարածաշրջանային օրակարգը հագեցած է լիովին այլ խնդիրներով` մասնավորապես Թուրքիայում, ինչպես գիտեք, սպասվում են նախագահական, խորհրդարանական ընտրություններ, որոնք էլ ավելի են ուժեղացնելու ավտորիտար, կոնկրետ Էրդողանի իշխանությունը: Անգամ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, եթե հիշում եք, որեւիցե արձագանք չստացավ թուրքական կողմից: Որեւէ պաշտոնական արձագանք չտվեցին, եթե չհաշվենք Թուրքիայի փոխարտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ ասված մեկ-երկու խոսքը` Հայաստանի հետ կապված: Այնպես որ, կարծում եմ` մոտ ապագայում տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով` այդքան էլ իրատեսական չէ հայ-թուրքական որեւիցե նոր գործընթացի նախաձեռնումը: Թուրքիայում իշխող կուսակցությունը եւ ընդհանրապես իշխող վերնախավն էլ ավելի է կոշտացնում իր քաղաքական առաջնահերթությունները, եւ դրա մեջ, իհարկե, հայկական խնդիրն իր կարեւոր տեղն ունի: Չեմ կարծում, որ այս իշխանության պարագայում Թուրքիայի կողմից կլինի որեւիցե զիջում-բեկում հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Ճիշտ հակառակը` կարծում եմ` էլ ավելի կոշտացում կլինի:

– Շատ քննարկվեց հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը: Արդյոք այն դիվանագիտական հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

– Ես իմ կարծիքը չեմ փոխել, ըստ իս, հայ-թուրքական արձանագրությունների պարագայում Հայաստանը կարողացավ անել մաքսիմումը, եւ չեմ կարծում, որ այն ավարտվեց մեզ համար պարտությամբ: Կարծում եմ, որ դիվանագիտության ասպարեզում հաղթանակները, հաջողությունները տեսանելի չեն լինում, եւ եթե անգամ ուզում ենք արձանագրել հաղթանակներ, ապա այն, որ քաղաքակիրթ աշխարհը բազմիցս Թուրքիային բաց տեքստով համարեց ոչ պատասխանատու գործընկեր եւ ասաց, թե գնդակը ում դաշտում է գտնվում, սա դիվանագիտական հաղթանակներից մեկն է: Ի վեջո, չմոռանանք, որ այս տարածաշրջանմում կան բազմաթիվ կարեւոր խնդիրներ, եւ Հայաստանը, նախաձեռնելով հայ-թուրքական արձանագրությունները, կարողացավ նաեւ այդ խնդիրները բերել տարածաշրջանային օրակարգ, ինչու ոչ, նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ավելացնել համաշխարհային հասարակության ուշադրությունը:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

– Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ հայությունը սպասել է, թե ԱՄՆ նախագահն իր հերթական հայտարարության մեջ կօգտագործի՞ ցեղասպանություն բառը, թե` ոչ, բայց զարմանալիորեն այս տարի այդ սպասումը չկար: Ինչո՞ւ:

– Եվ շատ լավ է, որ չկար: Մենք չպետք է լինենք գերին ԱՄՆ տարբեր նախագահների, այսպես ասած, հռետորաբանության: Մենք ունենք մեր ծրագրերը եւ դրանք էլ ավելի թարմացված ու նորացված ուղիով պետք է տանենք առաջ` զերծ մնալով տարբեր քաղաքական կոնեկտուրաների, այս կամ այն լիդերի կողմից ինչ-որ արտահայտություններից, ձեւակերպումներից:

– Ի դեպ, Թուրքիայում ընտրությունները ժամկետից ավելի վաղ կազմակերպելն ինչի՞ մասին է հուշում:

– Ընտրությունները երկուսուկես տարի առաջ է բերվել, այն նախատեսվում էր 2019 թվականի նոյեմբերին: Այս պահին Թուրքիայի քաղաքական դաշտում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ իսլամական ծայրահեղականները` ի դեմս Էրդողանի կուսակցության եւ «Ազգայնական շարժման», կազմել են դաշինք: Եվ այդ դաշինքն ըստ էության վստահաբար կկարողանա ապահովել 50+1 տոկոս ձայն ընտրություններում: Բացի այդ, վերջին իրադարձությունները էրդողանին օժտել են եւս մեկ բաղադրիչով` նա նաեւ հանդես է գալիս որպես, իրենց ձեւակերպամամբ, «տարածքներ ազատագրած» կամ Սիրիայի պարագայում տարածքներ զավթած գործիչ, որը ոչ միայն բարելավել է Թուրքիայի սոցիալական վիճակը, այլեւ կարեւոր դեր է խաղացել Թուրքիայում իսլամական տրամադրությունների աճին եւ կարողացել է երկրի դերը տարածաշրջանում ավելացնել, ինչպես նաեւ գրավել որոշակի տարածքներ: Ուստի` բնական է, որ  արտահերթ ընտրությունները կապված են հենց այս հանգամանքի հետ, այսինքն` նա հեղինակության աննախադեպ աճ ունի, եւ, ինչպես ցանկացած ռեալ քաղաքական գործիչ, այս հեղինակության աճի վրա էրդողանը պետք է գնար արտահերթ ընտրություների` ուժեղացված համակարգով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА