ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չկայացած ռեժիսորի կինոն կավարտվի, ու կինոյի տղան էլ, ԱԺ-ում կշարունակի իր գործը»

17.04.2018 17:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Չկայացած ռեժիսորի կինոն կավարտվի, ու կինոյի տղան էլ, ԱԺ-ում կշարունակի իր գործը»

Արդեն մի քանի օր է Երեւանի կենտրոնական փողոցներն ու երթեւեկությունը կաթվածահար արած Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդլայնվելով, ավելի մեծ անհարմարություններ ու վնասներ հասցրեց թե՛ Երեւանին, թե՛ երեւանցիներին: Նախ` փակելով Ֆրանսիայի հրապարակը` հանրության տեղաշարժի դժվարություն առաջացրեց, քաղաքային տրանսպորտով երթեւեկող մարդկանց էլ ստիպողաբար իջեցնելով երթուղայիններից, անցավ արդեն տարբեր հաստատությունների գրոհներին` դռները կոտրելով ներխուժեցին Հանրային ռադիո, տարբեր ուսումնական հաստատություններ ու աշխատող ու սովորող ուսանողներին հորդորեց դուրս գալ փողոց ու անկարգություններ թույլ տալ: Երեկ այդ «խաղաղ» ցուցարարները ներխուժել էին նաեւ Խանջյան փողոցում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց, ուր սովորում է գրող, հրապարակախոս, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ թոռնիկը: «Իրավունքի» հետ զրույցում հրապարակախոսը վրդովված ասաց, որ դեմ է այն ամենին, ինչ կատարվում է մեր չքնաղ, օրեցօր ծաղկող երազային Երեւանում:

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

«ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄՏՆԵԼ ԴՊՐՈՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՀՐԵԼ, ԹԵ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»

- Նրանք երեկ ներխուժել էին Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, ուր սովորում է իմ թոռնիկը, եւ ասել, թե` եկե՛ք, միացե՛ք մեզ: Սարսափելի արարք է, ինչ է նշանակում մտնել դպրոց եւ անչափահաս երեխաներին հրահրել, թե` միացեք մեզ: Եվ ընդհանրապես, ինչ է նշանակում փողոցներ, կամուրջներ փակել, նստարաններ տեղաշարժել...

- Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իբրեւ իրենք այդպես պայքարում են բռնապետության դեմ:

- Բռնությունն իրենց արածն է: Եթե նա արդար է, ուրեմն իր կողքին պիտի կանգնած լինեին իր իսկ խմբակցության անդամները, որոնք չեն սատարում իրեն, ու նա մենակ ուզում է, այսպես ասած, հեղաշրջում անել: Մեր ժողովրդի իմաստնությունն այնքան մեծ է, որ վերջին պահին միշտ ճշգրիտ է լինում: Առաջին դեպքը չէ, բոլորս էլ գիտենք, որ Նիկոլից ավելի հզոր մարդիկ են եղել` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից, ու շատ ավելի մեծ զանգվածներով են եղել, բայց նման անկարգարկություն` նստարաններ պոկել, փողոցներ ու կամուրջներ փակել, ուսումնական հաստատություններ ներխուժել ու չթողնել, որ երեխաները դպրոց գնան, որ հիվանդը գնա հիվանդանոց, կամ` բժիշկը գնա աշխատանքի... Ա՛յ, բռնությունը սա է, որ բռնի ուժ է գործադրվում երկրի ներսում:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒԶԵԼՈՎ ՉԷ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԸՆՏՐՎԻ, ԹԵ` ՈՉ»

- Նման արարքով իբրեւ ցանկանում են այսօր տեղի ունեցող ՀՀ վարչապետի ընտրությունները խափանել, որի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

- Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ուրիշ ո՞վ... Իսկ Սերժ Սարգսյանը հսկայական կենսագրություն ունի: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից Նիկոլը մասնակցե՞լ է, Շուշիի ազատագրմանը մասնակցե՞լ է, բայց Սերժ Սարգսյանը մասնակցել է, էլ չեմ ասում, որ ամբողջ բանակաշինությունը, երկիրը կառուցելը, վերջը` Հայաստանում ու Արցախում ահռելի գործ է արել, եւ մենք պարտական ենք այդ մարդուն: Գերմանիան ամենաժողովրդական երկրներից մեկն է, որտեղ Անգելա Մերկելը 3-րդ անգամ ընտրվում է վարչապետ, եւ ոչ ոք չի ասում` նա չպիտի ընտրվի այլեւս, որովհետեւ կա օրենք, սահմանադրություն, համաձայն որի Ազգային ժողովում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն էլ ընտրում է վարչապետ` մեր դեպքում տեղի ունեցավ նաեւ մի այլ բան, երկրում ընտրվեց անկուսակցական մեր նոր նախագահը` Արմեն Սարգսյանը: Ինչպես նաեւ կուսակցությունն էլ իր միջից ընտրում է վարչապետ. այս պարագայում նրանց թեկնածուն Ս. Սարգսյանն է: Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր է, ունի խմբակցություն, եղբայր, այդ ամբիոնից ամեն ինչ թույլատրվում է եթերում ասել, ինչ է նշանակում գնալ ու ռադիոյի տունը գրավել, ի՞նչ իրավունքով ես դռները կոտրելով մտնում հանրային ռադիոյի շենք, այդ ընթացքում ասելով, որ մենք անմեղ ենք, ձեռքներս վեր ենք բարձրանում: Դուռ ես կոտրում ու մի հատ էլ մարդուն պարտադրում, անել այն ինչ դու ես ուզում: Կամ` Պետական համալսարան գրավել, է հետո՞, ինչ է, թե Նիկոլ Փաշինյանը չի ուզում վարչապետի թեկնածուին, չի ուզում, թող խորհրդարանում ասի, նա այդ իրավունքը ունի: Եվ հետո, կներեք, բայց միայն Նիկոլ Փաշինյանի ուզելով չէ, Սերժ Սարգսյանը վարչապետ կընտրվի, թե` ոչ: Ես դեմ եմ մեր հրաշալի մայրաքաղաքն այս վիճակին հասցնելուն: Այնինչ ես, ինչպես միշտ, այսօր էլ եմ հիանում մեր երիտասարդության ակտիվությամբ, սակայն մեր հրաշալի երիտասարդության այդ եռանդը, ներուժը չի կարելի ուղղորդել սեփական երկրի դեմ:  Հազիվ եկել ենք մի եզրակացության, ու նոր ընտրությունների պարագայում սպասվում է հետաքրքիր երկիր: Հազիվ այն իրավիճակում ենք, որ մեր երկիրը խաղաղ է, իսկ ներքին խաղաղությունն ամեն ինչի հայրն է, որն էլ բարեկեցություն է բերում, ապավեն է սեփական ժողովրդին, ներքին խաղաղություն է, որի շնորհիվ կարող ենք նաեւ ուժեղ բանակ ունենալ:

Ատոմակայանը կգործարկվի օգոստոսի մեկից. Նիկոլ Փաշինյան

 Մենք ուզում ենք խաղաղ, հանգիստ երկիր, ուզում ենք այնպիսի մարդիկ մեր երկիրը ղեկավարեն, որոնք ունեն արդեն 20-25 տարվա հսկայական փորձ: Թող ինձ ներեն նախկին երկու նախագահները, հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հարգում եմ, բայց մինչեւ Սերժ Սարգսյանը մեր երկիրը գլոբուսից «դուրս էր», նա մեր երկիրը դարձրեց միջազգային խաղացող: Իզուր պետք չէ հրահրել ու բորբոքել ժողովրդին, ոտքի հանել, այդ թվում նաեւ երեխաներին: Մեր հրաշալի երազային Երեւանը հասցնել այս վիճակին, երբ պատրաստվում ենք տոնել 2800-ամյակը: Նրանք ո՞ւմ կողմից են ուղղորդված... Մենք ներսում թշնամի չունենք, մեր թշնամին դրսում է:

«ԵԹԵ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ ԼԻՆԵԼ, ԳՈՆԵ ԼՈՒՅՍՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԵՂԻՐ»

- Պարոն Տեր-Գուլանյան, այնուամենայնիվ, այս ամենի հանգուցալուծումն ինչպե՞ս  եք տեսնում:

- Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն առաջարկել է իր թեկնածուին, եւ այսօր վստահ եմ Սերժ Սարգսյանը կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ու, կոպիտ ասած` այս տարաշխարհիկ, չկայացած, ռեժիսորի կինոն կավարտվի: Ու կինոյի տղան էլ` Նիկոլ Փաշինյանը, կգնա կնստի Աժ-ում ու կշարունակի իր գործը: Գիտեք, ցանկացած ժամանակ ամենալավ ժողովրդին էլ կարելի է ամբոխի վերածել, կարիքը չկա ամբոխավարություն անել, մեղկ է մեր ժողովուրդը, առանց դրա էլ, հազար հոգս ու ցավ ունի, դժվար ենք ապրում: Եկել է ոտքի ելնելու ժամանակը, եւ չի կարելի այդ ոտքի ելնելու ժամանակ` ոտք գցել: Եթե չես կարող լույսի աղբյուր լինել` գոնե լույսը արտացոլող եղիր, այսօր կարծես երկրի ներսում այդ լույսը վառվել է, գոնե ամեն մեկս մեր տեղում արտացոլող լինենք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА