ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոդելինգից դեպի մեծ սպորտ. աշխարհի չեմպիոն Ա. Համբարյանի բացառիկ հարցազրույցը

15.04.2018 23:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Մոդելինգից դեպի մեծ սպորտ. աշխարհի չեմպիոն Ա. Համբարյանի բացառիկ հարցազրույցը

Հայաստանում 27-ամյա բռնցքամարտիկ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ շատերը հիշում են դեռ տարիներ առաջ բելգիաբնակ երգչուհի KeyՕհ-ի՝ Կարինե Օհանյանի հայտնի «K.O. Love» տեսահոլովակից, բայց քչերը գիտեն, որ նա Բենելյուքսի եւ Եվրոպայի չեմպիոն է ու մշտապես ռինգում բարձրացրել է եռագույն դրոշը: Նրա հետ բացառիկ զրույց է ունեցել բելգիաբնակ մեր գործընկեր Արտյոմ Թաքիրյանը:

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին սթափվել, Հայաստանը Թուրքիան չէ. Սամվել Ֆարմանյան

- Արման, ինչպե՞ս հայտնվեցիր Բելգիայում եւ ինչո՞ւ որոշեցիր մեծ սպորտով զբաղվել:

- Ծնվել եմ Գյումրիում, 2000 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Բելգիա եւ այժմ ապրում եմ Բրյուսելում: Իսկ մեծ սպորտով սկսել եմ զբաղվել 17 տարեկանից: Իսկզբանե զբաղվում էի մոդելային գործունեությամբ, բայց մեր փողոցի մեծ մարդիկ այնքան ասացին, թե սիրուն, բոյով, ուժեղ տղա ես, թող մոդելինգն ու սպորտով զբաղվի, որ ուղեղս մտավ ու սկսեցի զբաղվել մեծ սպորտով:

- Որքանո՞վ տեղյակ ենք, ոչ միայն զբաղվեցիք մեծ սպորտով, այլեւ լուրջ հաղթանակներ գրանցեցիք: Կպատմե՞ք այդ մասին:

- Ունեցել եմ 52 մարտ, որից 47-ն ավարտվել է իմ հաղթանակով: Ունեմ աշխարհի գոտի, եղել եմ Եվրոպայի եւ Բենելյուքսի չեմպիոն: Ի դեպ, չնայած նրան, որ մարտերի ժամանակ Բելգիան եմ ներկայացնում, բայց առիթը բաց չեմ թողնում մեր եռագույնը ծածանելու համար: Եվ ընդհանրապես՝ թե՛ մարտերի ժամանակ, թե՛ մարտերից դուրս, միշտ հպարտությամբ շեշտում եմ, որ հայ եմ:

- Ձեր վերջին մարտը կարելի է դասել ունեցած այն քիչ անհաջողությունների շարքում: Ինչո՞վ էր պայմանավորված:

- Հավանաբար, նկատի ունեք Չինաստանում տեղի ունեցած մարտը, որը պարտություն չի եղել, այլ, պարզապես, ռինգ մտնելուց ուղիղ 10 վայրկյան հետո՝ սխալ շարժման հետեւանքով ոտքս կոտրեցի: Բայց, հիմա այդ ամենն անցյալում է, արդեն վերականգնվել եմ եւ ամբողջ ուժով, նոր թափով պատրաստվում եմ  առաջիկա մարտերին:

Արման Մկրտումյանի տան հարձակման գործը լուրջ ընթացք է ստանում. «Ժողովուրդ»

- Հայկական սպորտային ակումբերի հետ համագործակցո՞ւմ եք:

- Ո՛չ:

- Չե՞ք ցանկանում, թե՞ առաջարկներ չկան:

- Չեմ համագործակցում, որովհետեւ մինչեւ հիմա մարզիչս թույլ չէր տալիս, բայց այժմ անկախ դրանից, ինքս արդեն ցանկություն ունեմ համագործակցելու: Այնպես որ, հենց լավ առաջարկ ստանամ, անպայման կօգտվեմ դրանից: Իսկապես, ուզում եմ համագործակցել հայաստանյան, հայկական սպորտային ակումբների հետ:

- Ե՞րբ եք վերջին անգամ եղել հայրենիքում:

- Անցած տարի եմ եղել, շատ եմ սիրում Հայաստանը, եւ մեր բաժանումը երկար չի տեւում:

- Մեր ընթերցողուհիները, թերեւս չէին ների մեզ, եթե չհարցնեինք՝ Արման Համբարյանի սիրտն ազա՞տ է:

- Ամուսնացած չեմ: Այնպես որ, կարող են ինձ էլ դասել ցանկալի հայ փեսացուների շարքում (ծիծաղում է, - հեղինակ):

Պատրաստեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА