ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաջիկիստանի նախագահի ուղղաթիռը կորել է լեռներում

14.04.2018 10:32 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տաջիկիստանի նախագահի ուղղաթիռը կորել է լեռներում

Տաջիկիստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ուղղաթիռը երեք ժամով «կորել է» Վարզոբի կիրճում։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 28–ին։ Երկրի առաջնորդը մեկնում էր Նավրուզի տոնակատարությանը՝ Փենջիքենտ, սակայն նշված ժամին տեղ չի հասել։ Պարզվել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուն որոշում է կայացրել չնախատեսված վայրէջք կատարել ոչ խորը փոսի մեջ, որ նախատեսված է եղել ճանապարհների սպասարկման համար։ «Տեղի բնակիչները հավաքվել են ուղղաթիռի շուրջը, մի կին մոլորված հյուրերին ցորենի բլիթներ և տաք թեյ է բերել», – պատմել է լրագրողներից մեկը, որն այդ պահին գտնվել է դեպքի վայրում։

Կոլումբիան կապ չունի Վենեսուելայի նախագահի վրա կատարված մահափորձի հետ. Կոլումբիայի ԱԳՆ

Մի քանի ժամ անց Ռահմոնը շարունակել է ճանապարահը՝ Վարզոբի շրջանի ղեկավարի մեքենայով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА