o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախի եւ Հայաստանի նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու համար առիթների չենք սպասում»

10.04.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արցախի եւ Հայաստանի նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու համար առիթների չենք սպասում»

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը հատուկ պատվիրակությամբ մասնակցեցին նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչները, թեպետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն անձամբ ներկա չէր: Հատուկ պատվիրակության մեջ էր նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու` նախեւառաջ հետաքրքրվելով արարողությունից ստացած տպավորությունների մասին:

​​​​​​​«Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»

– Որեւէ մեկ հայ, երբ Հայաստան է գալիս, բնականաբար, գալիս է հայրենասիրական այնպիսի վառ զգացումներով, որ կարելի չէ բառերով բացատրել, որովհետեւ, ի վերջո, գալիս ենք մեր մայր հայրենիքը: Իսկ այսօրվա տոնակատարությունը` նորընտիր նախագահի երդման արարողությունը, բոլորիս սրտերը ուրախությամբ, ցնծությամբ են լցրել ու մեր մեջ դեպի ավելի պայծառ, փայլուն, բարգավաճ,  միասնական եւ միակամ հայրենիք ունենալու հույսն է զորացրել ու ամրացրել, հատկապես, նորընտիր նախագահի ճառն այնքան պարզ, սրտաբուխ էր եւ բոլոր հիմնահարցերին ուղղակի եւ անուղղակի կերպով վերաբերող, որ առավել եւս հուսադրեց մեր ժողովրդի բոլոր զավակներին: Ուստի` մեզ համար, պարզապես,  այսօր հպարտության եւ ուրախության պահ է, ուրիշ ոչինչ:

– Ի՞նչ սպասումներ ունեք նորընտիր նախագահից` Սփյուռքին առնչվող հարցերի առումով:

– Արմեն Սարգսյանը Սփյուռքը լավ է ճանաչում, մեր ակնկալիքներն այն է, որ ինչպես ինքն ասաց, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը լավագույն կերպով շարունակվի, եւ ես հավատացած եմ, որ կշարունակվի:

– Արցախյան պատերազմից հետո մենք գիտենք, որ Դուք անմիջապես մեկնել եք Արցախ, օրեր առաջ այս պատերազմի երկրորդ տարելիցը լրացավ: Ի՞նչ կասեք  այսօր:

– Արցախի եւ Հայաստանի նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու համար մենք առիթների չենք սպասում: Արցախը մեր սրտի մեջ է, եւ մենք ամեն օր շնչում ենք դրանով, եւ որեւէ պահի, երբ օժանդակության, օգնության կարիք լինի, մենք ոչ միայն նյութական, այլ մեր կյանքով պատրաստ ենք հայրենիքի համար զոհվելու: Արցախի համար` հատկապես, որովհետեւ արցախցիները մեզ սովորեցրին, որ նա, ով իր հայրենիքին եւ իրավունքին տեր է կանգնում, անպայմանորեն հաջողում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА