ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ հիվանդություն ունի Զաքիր Հասանովը»

19.03.2018 12:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ հիվանդություն ունի Զաքիր Հասանովը»

 

Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան

Ժիրինովսկին ցանկանում է է ԵՄ–ից 1 տրիլիոն եվրո բռնագանձել՝ Ռուսաստանում կոմունիզմ կառուցելու համար

Ամեն անգամ , երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առաջնագիծ է այցելում, նրա լուսանկարները քննարկվում են ադրբեջանական և հայկական սոցիալական ցանցերում: Հերթական թարմ քննարկվող դեպքը Հասանովի ձեռնոցներն են, ավելի կոնկրետ դրանց չափից շատ կրելու նրա սովորությունը:

Երկար ժամանակ է նախարարը ձեռնոցները չի հանում ձեռքերից անկախ եղանակային պայմաններից, վերջին այցելության ժամանակ նա նույնիսկ փակ տարածքում, որտեղ սպաները անգամ վերարկու չեն հագնում, Հասանովը ձեռնոցները հագից չի հանում:

Երիտասարդ հասակում ձեռքերի սառելը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն խնդիրը ավելի է լրջանում, երբ նույն դեպքը կրկնվում է ավելի տարիքով մարդու հետ:

Ադրբեջանցի որոշ օգատատերեր քննարկելով այս հարցը եկել էին այն եզրահանգման, որ նախարար արյան շրջանառության հետ խնդիրներ ունի: Մի փոքր ուսումնասիրելուց հետո մի քանի այլ հետաքրքիր հիվանդություններ առանձնացրեցի, որոնցով հնարավոր է տառապում է թշնամի բանակի ղեկավարը:

Ռեյնոյի հիվանդություն. Այս հիվանդությունը սառը մատներ ունենալու տարածված պատճառներից մեկն է, որի ժամանակ, ի պատասխան ցրտին կամ սթրեսին, կծկվում են արյունատար անոթները: Ճգնաժամի պահին մատները կարող են սպիտակել, որից հետո կապտել՝ վատ կամ ընդհատված արյան շրջանառության պատճառով: Անոթների լայնացման հետ զուգահեռ մատները ձեռք են բերում կարմիր գույն: Այս հիվանդությունը ուղեկցվում է խիստ ցավերով: Նման դեպքերում ձեռնոց կրելը պարտադիր է»:
• Գայլախտ, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական բջիջներին:
• Սկլերոդերմիա, որը հանգեցնում է հյուսվածքների ու կապող հյուսվածքների կոշտացման ու սպիացման:

Ձեռքերի սառեցմանն են հանգեցնում նաև սթրեսը, տագնապը և դրանց ընթացքում ծխելը: Մեզ մնում է ենթադրել, թե ինչ աստիճանի սթրեսի ու տագնապի է ենթարկվում Հասանովը առաջնագիծ բարձրանալուց ու քանի տուփ սիգարետ է ծխում այդ ընթացքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА