ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեւավոր խոսքերը ցույց են տալիս, որ Իրանում փլավն է առաջին տեղում, Ադրբեջանում՝ հալվան

17.03.2018 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թեւավոր խոսքերը ցույց են տալիս, որ Իրանում փլավն է առաջին տեղում, Ադրբեջանում՝ հալվան

Իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ կես կատակ, կես լուրջ գրում է, որ նույնիսկ թեւավոր խոսքերն են ցույց տալիս, որ Իրանում փլավն է առաջին տեղում, Ադրբեջանում՝ հալվան.«Միեւնույն միտքն արտահայտելու համար իրանցիներն ասում են, թե փլավ-փլավ ասելով փորը չի կշտանա (از پلو پلو گفتن شکم سیر نمی شه), իսկ ադրբեջանցիները՝ հալվա-հալվա ասելուց բերանը չի քաղցրանա (Halva-halva deməklə ağız şirin olmaz):Դե մենք էլ որպես իրանցիների հետ հազարամյակների հարեւանություն կիսած ժողովուրդ, նույն կերպ ենք մտածում՝ ասելով, որ խոսքով փլավ չի եփվի, յուղ ու բրինձն է հարկավոր։ Երեւում է, որ ժամանակային առումով այս  խոսքն ավելի հին է, քան ուզբեկական փլավի՝ մեր խոհանոց մտնելը, թե չէ միսն ու մնացած պարագաներն էլ դուրս չէին մնա թվարկումից»,-ասում է իրանագետը:

Մահափորձ է իրականացվել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА