ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ՕՐԻՆԱԿ, ԴԵՊԻ ԳԱՎԱՌ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

14.03.2018 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ՕՐԻՆԱԿ, ԴԵՊԻ ԳԱՎԱՌ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն, ընտրվելուց առաջ ԱԺ-ում անդրադառնալով մի շարք խնդիրների, շեշտեց նաեւ ներքին տուրիզմի զարգացման անհրաժեշտությունը: Ըստ նրա, ամեն տարի հարյուրավոր հայ զբոսաշրջիկներ են գնում Վրաստան եւ եվրոպական այլ երկրներ հանգստանալու, ինչի փոխարեն կարող են այցելել Գյումրի, Գավառ, Արցախ, Վանաձոր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դեմքը: «Գյումրին ինձ համար ավելի գեղեցիկ քաղաք է, քան հին Թբիլիսին: Եկեք մեր երեխաների հետ հանգստյան օրերին գնանք Գյումրի, Արցախ»,- ընդգծեց չորրորդ նախագահը:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

 

Այսպիսով, պետական պատկան այրերն ի՞նչ են մտածում այդ հեռանկարների մասին, ի՞նչ քայլեր են իրականացվում՝ ներքին տուրիզմի զարգացմանը միտված: Այ, թեկուզ հենց չորրորդ նախագահի նշած անգամ սովորական հյուրանոց չունեցող Գավառ քաղաքն ինչո՞վ կարող է գրավել տուրիստներին, ցեխոտ ճանապարհներո՞վ, ամայի փողոցներո՞վ... Ուրեմն, ի՞նչ են մտածում՝ այդ պատկերը շտկելու համար: Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ, ով անդրադառնալով տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերին, նախ ասաց.

- Հայաստանը, բացի իր հարուստ տեսարժան վայրերից, նաեւ գիտական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: Զբոսաշրջության այս ուղղության զարգացման նպատակով թիրախավորված աշխատանք է տարվում, շահագրգիռ կողմերի հետ անցկացվում են քննարկումներ՝ առաջիկա աշխատանքների համար: Գիտական տուրիզմը զարգացնելու տեսանկյունից Հայաստանն ահռելի հնարավորություններ ունի: Այն մեզ համար կարեւոր ուղղություն է, եւ մենք աշխատում ենք այդ դաշտում զարգացում ապահովել: Գիտական տուրիզմում պետք է առանձնացնել երկու խումբ: Նախ` այն անձանց ուղղությամբ, ովքեր ցանկանում են գալ Հայաստան՝ բացահայտված իրերի ուսումնասիրության, տեղում գիտական աշխատանք տանելու համար: Մյուս կողմից՝ աշխատել զբոսաշրջային խմբերի հետ, որոնք այցելում են Հայաստան՝ պարզապես գիտական արդյունքը  տեսնելու համար:

- Պարոն Ապրեսյան, չորրորդ նախագահը, անդրադառնալով ՀՀ-ում ներքին տուրիզմի զարգացմանը, որպես օրինակ նշել է, որ հիանալի հանգստյան վայրեր են, օրինակ, Գյումրին, Գավառը: Կասե՞ք, ինչ է արվում, որ Գավառը կարողանա գրավել տուրիստին:

- Նախ թույլ տվեք անդրադառնալ Գյումրիին: Գյումրիի նման հարուստ ժառանգություն ունեցող քաղաք աշխարհում գրեթե ոչ մի տեղ չկա: Իհարկե, տվյալ հարուստ ժառանգության ներկայացման ու պրոպագանդման մեջ շատ կարեւոր է մասնավորի դերակատարումը: Իսկ մասնավորի կողմից այդ ակտիվությունն արդեն իսկ կա, բայց ցանկալի է, որ ավելի շատ խոսվի: Գիտեք, որ Գյումրիում վերջին տարիներին մի շարք փառատոներ իրականացվեցին, որը նույնպես միջոց է՝ քաղաքի նկատմամբ ուշադրություն գրավելու համար՝ թե՛ ներքին եւ թե՛ միջազգային շուկաներում: Սոցիալական փաթեթով հանգստի ապահովման ծառայությունը նույնպես կարող է իր  դերակատարումն ունենալ թե՛ Գյումրիի, թե՛ Գավառի մասով: Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ներքին զբոսաշրջության աշխարհագրությունը նաեւ սոցփաթեթի օգնությամբ է ընդլայնվում: Տարբեր ուղղություններով սոցփաթեթի շահառուներ սկսում են ավելի ակտիվ հանգիստ կազմակերպել ՀՀ-ի տարբեր վայրերում: Թեեւ սոցփաթեթը ընդհանուր ներքին զբոսաշրջային այցերի շուրջ տաս տոկոսն է կազմում, բայց դա, այնուամենայնիվ,  էապես նպաստում է ներքին զբոսաշրջության բարձրացմանը: Երբեմն հենց մենք ինքներս ենք վանում տուրիստներին՝ մեզ մոտ ձեւավորված այն թյուր կարծիքներով, որ Հայաստանում հանգիստը թանկ է եւ հասանելի չէ ցանկացածին: Մինչդեռ պետք է համեմատել եւ տեսնել, որ այդպես չէ:

ՎԵՐՋԱՊԵՍ ԿՊՐԾՆԵ՞ՆՔ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՏԱԿ ԳՈՐԾՈՂ ՍՏՐԻՊՏԻԶ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՑ

- Բայց այն, որ ՀՀ-ում հանգիստը, մեղմ ասած, ամեն մեկի գրպանի բանը չէ, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Սակայն վերադառնանք նախորդ հարցին, Գավառը ինչո՞վ է հնարավոր գրավիչ դարձնել տուրիստի համար:

- Գավառի ուղղությամբ ունենք Հայրավանքը, Նորատուսը, կամ հենց նույն Սեւանա լիճը, որն ինքնին գրավիչ է: Շրջակայքում կան հյուրանոցներ, ժամանակի ընթացքում էլ, պահանջարկին համապատասխան, դրանց թիվը կսկսի ավելանալ:

- Կոնկրետ Գավառում հյուրանոց կա՞, եւ, ըստ Ձեզ, ինչպե՞ս է տուրիստը, մեղմ ասած՝ ոչ բարվոք ճանապարհներով հասնելու Գավառ:

- Ճանապարհների խնդիրը լուծելի է, հետո Գավառ շատ լավ ճանապարհ է տանում, որով կարելի է գնալ նաեւ դեպի Արցախ:

- Բայց ի՞նչ կարող է տեսնել տուրիստը Գավառում, եւ հյուրանոցների մասին էլ չասացիք:

- Հյուրանոցներ չկան, բայց գիշերակացի վայրեր՝ տների տեսքով, կան: Հյուրանոցներ կառուցելու ծրագրեր կան արդյոք, թե՝ ոչ, Գավառի տեղական իշխանություններից պետք է պարզել: Բայց ես կարծում եմ, որ հենց սկսենք զարգացնել դեպի Գավառ տուրիզմը, մասնավորը եւս կշահագրգռվի՝ Գավառ քաղաքում հյուրանոցներ կառուցելու հարցով:

Նկատենք մեր զրուցակցի վերջին միտքը՝ «հենց սկսենք զարգացնել դեպի Գավառ տուրիզմը»: Բա մինչեւ հիմա այդ ի՞նչ էիք անում: Թե՞ կենտրոնացել էիք մյուս ուղղությունների վրա, եւ Գավառի զարգացմանը հերթը չէր հասնում: Չնայած՝ այդ ո՞ր մի տուրիստական ուղղությունն է այսօր քիչ թե շատ զարգացել...

Ինչ վերաբերում է էկզոտիկ տեսք ունեցող «գիտական տուրիզմի» գաղափարին, ապա այն, իհարկե, «ցնցող» էր: Լավ, ասենք տարեկան այդ հիմքով մի 100 գիտաշխատող եկավ, դրանից բա՞ն կփոխվի: Այսինքն, մեր պատկան պետական մարմինը տարիներով մտածել ու հազիվ այդ գաղափարի՞ն է հասել: Եվ սրանից հետո պատահակա՞ն է, որ մեր հազարավոր քաղաքացիներ անգամ Նոր տարին են նախընտրում Վրաստանում անցկացնել:

«Տեր եղեք, պարոնա՛յք, հայոց գանձերին… երկիրը գրպան չէ…». Ռուզան Ասատրյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА