ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր Ծիրանին», չնայած «պնդաճակատությանը» այդպես էլ ճակատի մաս չկազմեց

13.03.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երկիր Ծիրանին», չնայած «պնդաճակատությանը»  այդպես էլ  ճակատի մաս չկազմեց

«Երկիր ծիրանի» կուսակցությունն իր ընդվզման քարոզարշավով նախորդ շաբաթվա վերջում հասավ մինչեւ Սյունիքի մարզ: Կապան քաղաքում կուսակցության անդամները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով, թռուցիկներ բաժանեցին ու վանկարկեցին «Կապան ընդվզի՛ր»« «Կապան ոտքի՛»: Իհարկե, Կապանում ԵԾ-ականների կոչերին ականջալուր քչերն էին լինում, բայց, կարծես, առանձնապես դա չխանգարեց նրանց մի քանի տեսանյութ ու լուսանկար հրապարակել եւ համարել ակցիան կայացած: Բայց, հակառակ «Երկիր ծիրանիի», կիրակի օրը որոշակի զանգված հաջողացրին Ազատության հրապարակում հավաքել ՊՊԾ գունդը գրավածներին սատարող «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Իսկ Զ. Փոստանջյանի գլխավորությամբ` ԵԾ-ական տիկնանց դեռ չի հաջողվում «պնդաճակատությամբ» ճակատ կազմել կամ մաս կազմել «Հանուն Հայաստան պետության» ճակատի: Մինչդեռ նրանց կողմից ստեղծած ընդդիմադիր տրամադրությունները նաեւ օգնեցին, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաք անցկացնի` հրապարակ բերելով ինչ-որ թվով մարդկանց: Այնպես որ, «Երկիր ծիրանիին» մնում է հիշեցնել Պ. Սեւակի խորհուրդը. «Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին: Ինչի՞ համար. էլի՛ պատը կմնա պատ. կպակասի մի լավ ճակատ»:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА