ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը 10 տարում աշխարհի բանկերին տուգանել է 243 մլրդ դոլարով

25.02.2018 13:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը 10 տարում աշխարհի բանկերին տուգանել է 243 մլրդ դոլարով

Ամերիկյան կարգավորիչները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհի բանկերին տուգանել են 243 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին ասված է Keefe, Bryuette & Woods-ի հաշվետվության մեջ:

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում

Տուգանքների մեծ մասը կապված է հիփոթեքային ակտիվների որակի վերաբերյալ ներդրողներին խաբելու հետ, որոնք դրանք վաճառել են նախքան անշարժ գույքի ԱՄՆ-ի շուկայի փլուզումը, հաշվետվության տվյալները մեջբերում է MarketWatch-ը: Վճարված փոխհատուցումների ցուցանիշով առաջատարը Bank of America-ն է. վերջին տասը տարում այն վճարել է 76,1 միլիարդ դոլար գումարի տուգանքներ: Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է JPMorgan Chase-ը՝ 43,7 միլիարդ դոլար ցուցանիշով, երրորդում՝ Citigroup-ը (19 մլրդ դոլար):

Արտասահմանյան բանկերի թվում ամենից շատ վճարել են Deutsche Bank-ը (14 միլիարդ դոլար) եւ Royal Bank of Scotland-ը (10,1 միլիարդ դոլար): 6 միլիարդ դոլարից ավելի տուգանքներ են վճարել նաեւ նաեւ BNP Paribas-ն, Credit Suisse-ը եւ UBS-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА