ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միգուցե սա լավագույն պահն էր ՄՅՈւ-ից հեռանալու համար. Հենրիխ Մխիթարյան

13.02.2018 18:46 ՍՊՈՐՏ
Միգուցե սա լավագույն պահն էր ՄՅՈւ-ից հեռանալու համար. Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  խոսել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 3 հիմնական պատճառների մասին «ESPN Brasil»-ին տված հարցազրույցում:

Հենրիխ Մխիթարյանը՝ Յուրա Մովսիսյանի ազգային հավաքական հրավիրվելու մասին

«Երբեմն, իհարկե, որոշակի թարմության կարիք ես ունենում: Քանի որ ես արդեն 29 տարեկան եմ, ցանկանում էի ավելի շատ խաղալ: Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է անունս էլ ավելի հեղինակավոր դարձնելը: Այդ իսկ պատճառով, գուցե` սա հեռանալու լավագույն ժամանակն էր, ինչպես նաև լավագույն ժամանակն էր ինչ-որ բան փոխելու, նոր մարտահրավեր, նոր ակումբ ունենալու և ամեն ինչ զրոյից սկսելու համար»,- ասել է Մխիթարյանը:

 

«Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել, այդ թվում` Կլոպից և Մոուրինյուից, և ես ցանկանում եմ նաև շատ բան սովորել Արսեն Վենգերից: Դեռ շատ վաղ է նրանց համեմատելը, ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, գալուցս ի վեր արդեն իսկ շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ցանկանում»,- եզրափակել է իր խոսքը 29-ամյա հայ ֆուտբոլիստը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА