ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել

17.01.2018 23:04 ՍՊՈՐՏ
«Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ: Այս մասին տեղեկացնում է transfer News-ը: Կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը «Արսենալում» կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ, գումարած բոնուսներ:

Հենրիխ Մխիթարյանը՝ Յուրա Մովսիսյանի ազգային հավաքական հրավիրվելու մասին

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ներառված է լոնդոնի ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում: Սանչեսը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 14 միլիոն ֆունտ ստերլինգ հարկերի վճարումից հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА