ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՊ նախագահն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը

16.01.2018 15:36 ԻՐԱՎՈՒՆՔ
ՓՊ նախագահն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին:  Փաստաբանների պալատից հայտնում են, որ Արա Զոհրաբյանն առաջարկել է

Տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյան

– ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծից (այսուհետ՝ Նախագիծ) փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել, այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահելով դատավարական օրենսգրքերին.

– այդ կապակցությամբ Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ չի կիրառվում դատական նիստերի դահլիճից հեռացում և դատական տուգանք դատական սանկցիաները, եթե այլ բան նախատեսված չէ դատավարական օրենսգրքերով:»:

ՀՀ փաստաբանների պալատն, ի թիվս այլ փաստարկների, առաջարկը ներկայացրել է՝

– հաշվի առնելով, որ այս կենսական նշանակություն ունեցող հարցի նման հրատապ ընդունումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, իսկ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծի վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ քննարկում դժվար է կազմակերպել,

– նկատի ունենալով այն, որ Նախագծի 173-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ դատական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները փաստաբանների և դատախազների նկատմամբ կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից, հետևաբար ակնհայտ է դառնում այս հարցի կարգավորման հրատապ անհրաժեշտության բացակայությունը,

– ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները՝ առավել բազմակողմանի, ինչպես նաև՝ միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ:

ՀՀ փաստաբանների պալատն այս հարցով դիմել է նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (CCBE)՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА