ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության  նախարարը չիրականացված սկրինինգային ծրագրի մասին

18.12.2017 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության  նախարարը չիրականացված սկրինինգային ծրագրի մասին

«Լույս» տեղեկատվական -վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ այսօր ՀՀ առողջապահության նախարարի եւ ոլորտի պատասխանատուների մոտ հարց բարձրացրեց, որ տարիներ առաջ համաշխարհային բանկի կողմից միջոցներ են հատկացվել, որպեսզի Հայաստանում կանանց շրջանում իրականացվի անվճար սկրինինգային ծրագիր, ինչու մինչ օրս այդ ծարգիրը կյանքի չի կոչվել, հատկապես այն դեպքում երբ դրա պատասխանատուն առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով սկրինինգային ծրագրին,  նշեց.«Չեմ կարծում, որ բանախոսը փաստել է իրավիճակի մասին, բանախոսն ուզում էր ուղղակի հայտարարություն աներ»,-եզրափակեց Լ. Ալթունյանը:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Հայկ Այվազյանը բարձրաձայնում է այս հարցը, քանի որ նրա խոսքով` համաշխարհային բանկի կողմից հատկացվող միջոցները յուրացվել են եւ ծրագիրն այդպես էլ կյանքի չի կոչվել:
Ի դեպ, հավելենք, որ առողջպահության նախարարության մասնագետները պնդում են, որ որեւէ կին իրենց չի դիմել հետազոտությունն անվճար անցնելու համար: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք, կանայք իրազեկված են եղել այդ մասին:

«Թատրոնների համար սա աննախադեպ երեւույթ է». Գյումրու թատրոնի եռօրյա հյուրախաղերի տոմսերը սպառված են (տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА