ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր տարին` նոր թանկացումներով

01.12.2017 18:17 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր տարին` նոր թանկացումներով

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի սպառողական շուկայում որոշ ապրանքների մասով գրանցվել է գնաճ մսի, կարագի, շաքարավազի եւ այլն: Ինչպես եւ կանխատեսել են որոշ փորձագետներ, հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվում են նոր թանկացումներ: Թանկացումների հիմնական պատճառը, ըստ այդ գնահատականների, մաքսատուրքերի բարձրացումն է:

«ՄՀՀ-ում որեւէ հրդեհ չի բռնկվել, այդ լուրերն ապատեղեկատվություն են». Վազգեն Ասատրյան

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ուժի մեջ է մտնելու Եվրասիական «Հարկային օրենսգիրքը», որի արդյունքում որոշ ապրանքատեսակների` ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ այլն, որը ենթադրում է ԵՏՄ տարածաշրջան երրորդ երկրներից մտնող ապրանքների մաքսային դրույքաչափերի որոշակի բարձրացում: Այլ հարց, որ միաժամանակ զրոյանում են ԵՏՄ-ում դրույքաչափերը, այսինքն` հարց է, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները ԵՏՄ երկրներից բերելու դեպքում ընդհանուր թանկացո՞ւմ, թե`գնանկում կունենանք:

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով. «Բնականաբար, որոշ ապրանքատեսակներ կթանկանան: Հիշում եմ, երբ լեհերը մտել էին ԵՄ, այնտեղ գները բարձրացրել էին, որպեսզի հավասարեցնեին Լեհաստանի եւ ԵՄ-ի գները: Կարծում եմ` այս ամենը ժամանակի ընթացքում պետք է հարթեցվեն, եւ տնտեսության զարգացման արդյունքում, երբ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեն, թանկացումներն արդեն էական ազդեցություն չեն ունենա բնակչության կենսամակարդակի վրա: Ըստ իս, մաքսատուրքերի թանկացման արդյունքում առաջին հերթին կթանկանա բենզինը, վառելանյութերը, բոլոր այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստան»,- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Վ. Սաֆարյանը: Սակայն հարց է, թե ինչու պետք է թանկանա բենզինը, եթե այն հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, այսինքն` դրույքաչափերի հետ կապված այդ խնդիրը չկա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց, որ հնարավոր չէ խուսափել թանկացումներից, այն դեպքում, երբ մաքսատուրքերը բարձրանում են, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը բազմաթիվ ապրանքներ ներկրում է դրսից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացեք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА