o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այս անգամվա մեր «Զարմանք» խորագիրը պետք է սկսենք` հայցելով ընթերցողի ներողամտությունը, որ զետեղում ենք սույն հակասանիտարական դեմքի լուսանկարը: Բայց պարզապես տխրահռչակ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈՒԳԻՆԸ մեզ շատ զարմացրեց: Անգամ մեր ամենաստախոս քարոզչամիջոցները այլեւս չեն օգտագործում այն փչացած ձայնապնակը, իբր Սերժ Սարգսյանը մտադիր է Ադրբեջանին հողեր հանձնել, սակայն Դուգինը Մոսկվայում անցկացված «Մոսկվա-Բաքու առանցքը. դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» կոնֆերանսին ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց. «Առաջին  փուլով արդեն կա կոնսենսուս` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Կարելի է արդեն բացեիբաց ասել, որ խոսքը Ադրբեջանին հայերի զավթած 5 շրջանների փոխանցման մասին է»: Հետաքրքիր է, նախագահների հանդիպման ժամանակ Դուգինը մո՞մ է պահել, թե բանալիի անցքից է ծիկրակել, որ այդքան ինքնավստահ ասում է այդպիսի հիմարագույն բան: Ինչեւէ, այս անգամ նա այդքան էլ միայնակ չէր, քանզի նույն կոնֆերանսում բլթոցներով աչքի ընկավ եւ քաղաքական մյուս անհաջողակը` կոմունիստների առաջնորդ, կապիտալիստ Գենադի Զյուգանովը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր տարատեսակ սաքունցների մոտ, կարծում ենք, որ պետք է սուգ սկսվի: Բանն այն է, որ ինչքան էլ զարմանալի լինի, նրանց ահավոր հիասթափեցրել է ԵՄ դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ: Նա հայտարարեց հետեւյալը` ԵՄ-ն առաջնորդվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ, եւ այդ դիրքորոշման համաձայն` Հայաստանում չկան մարդիկ, որոնք որպես քաղբանտարկյալներ են բնութագրվում: Հիմա ի՞նչ անեն խեղճ սաքունցները` եվրոպացիները Սվիտալսկու շուրթերով իրենց ասում են, որ Հայաստանում քաղբանտարկյալ չեն տեսնում, կամ եթե դիվանագիտերենից թարգմանենք պարզ հայերենի` գնացեք գրողի ծոցը, դուք մեզ հետաքրքիր չեք: Ախր, Մոսկվայի կողմն էլ չեն կարող շրջվել` նեղացած լինելով Արեւմուտքից, քանզի ռուսներին առավել իրենց լացուկոծը հետաքրքիր չէ: 

Սակայն դեսպան Սվիտալսկին զարմանալի բաներ անող միակ լեհը չէ: Լեհաստանում գրանցվեց զարմանալի դեպք, որ հինգշաբթի վաղ առավոտյան 35-ամյա տղամարդը ԳՆԱՑՔ փախցրեց` 23 ապրանքատար վագոններով հանդերձ: Ավտոմեքենա փախցնելը սովորական բան է, երբեմն պատահում է օդանավերի առեւանգում, շատ հազվադեպ էլ Սոմալիի ծովահենները նավ են առեւանգում: Բայց գնացք... 

Մեզ բավականին զարմացրեց առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ջանք ու եռանդ չի խնայում մարդու պապիլոմա վիրուսի կասկածելի պատվաստանյութը գովազդելու համար: Ինչքան էլ զարմանալի կլինի, նա մեր երկիրը ներկայացնում է մի միջազգային կազմակերպությունում, որը զբաղված է պատվաստումներով ամենաչքավոր երկրներում, եւ այդ կառույցի վարչությունում մեր «դրկիցներն» են Հոնդուրասը եւ Կոնգոն, ու չկա ոչ մի այլ ԱՊՀ երկիր: Հիմա ինչ ասես սրան` հենց այսպիսի չինովնիկների պատճառով է, որ մեր քաղաքացիները հիշում են ռուսական ասացվածքը` ,ծպ Ցց րՑՐՈվց վՈջՉՈսՌ թՏվՊցՐՈրՏՎ!ե: Դե ինչ, հուսանք, որ արդեն 2018-ին, երբ վերջնական սահմանադրական անցումն է կատարվելու, այդպիսի չինովնիկների քանակը էապես կկրճատվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА