o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.05.2016 15:29 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այս կերպարանքին` գենդերային-ֆեմինիստական ակտիվիստուհի ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ով սոցցանցերով տարածել էր սեփական ճակատին «գենդեռ» բառը գրած լուսանկարը: Ճիշտն ասած, նրան հիշելու ոչ մի ցանկություն չունեինք, բայց... Պարզվում է, որ երեքշաբթի Հանրապետության հրապարակի երգող շատրվանի մեջ մտածը հենց նա էր: Դե, մայիսի 17-ին մտածն էլ, կներեք արտահայտության համար, իրավապաշտպան էր: Լավ, լիբերաստներ-տոլերաստներ-գենդերաստներ, այդ անմիտ արարքներով ի՞նչ եք ուզում ասած լինել: Թե՞ անպայման ուզում եք ոստիկաններին եւ հանրությանը  դրդել կոպիտ վերաբերմունքի, որպեսզի հետո հալածյալի կարգավիճակով ապաստան հայցեք ձեր սիրած Արեւմուտքում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պարզապես հորդորում ենք մեր համապատասխան մարմիններին` առանց երկար-բարակ մտածելու, սրանց տեղեկանք տվեք, որ քաղհալածյալ են, միայն թե արագորեն հեռանան մեր երկրից ու աչքներիս չերեւան:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, տարատեակ գենդերապաշտպաններն ու սաքունց-մաքունցները մի զարմանալի վայնասուն են դրել` մայրաքաղաքում ՄԱՐՇԱԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ արձանը տեղադրելու կապակցությամբ: Բանը հասել է ապշեցուցիչ կոչերի` փչացնել այդ արձանը: Լավ, հասկացանք, որ շպիոնօնիկ եք ու ձեր հանապազօրյա հացը վաստակում եք հայրենիքի դավաճանի փեշակով: Բայց ա՞յդ աստիճանի ձեր ասածը համընկնի մազութային սուլթանատի թուրքերի տեսակետին: Չէ՞ որ Ադրբեջանում ամեն կերպ ձգտում են Չարդախլու գյուղում ծնված հայ մարշալներին, գեներալներին, սպաներին ամեն կերպ նսեմացնել, քանզի թեեւ Չարդախլուն քառորդ դար առաջ են հայաթափել, բայց չմարսվող ոսկորի պես մնացել է նրանց կոկորդում, ու Հայրենականի տարիներին ազգությամբ ադրբեջանցի ԽՍՀՄ հերոսներին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, իսկ Չարդախլուն տվել է ավելի շատ հերոս, քան իրենց քոչվորական հանրապետությունն ամբողջովին վերցրած:

Այժմ կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է շատերի սիրելի թեման, եւ մենք կզարմանայինք, եթե դրան չանդրադառնար ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ: Սակայն նա, զարմանալիորեն, լավատես է մեր օլիգարխ կոչեցյալների վերաբերյալ, իբր քառօրյա պատերազմից հետո խելքի են եկել. «Անունները չտամ, բայց բոլորը վախեցած են եւ զգուշորեն, խաղաքարտերը չբացելով, ասում են` պատրաստ ենք, կարող ենք օժանդակել, որովհետեւ իսկապես խայտառակ բաներ են կատարվել Հայաստանում: 10 տարվա ընթացքում երկրից 9,2 միլիարդ դոլարի դրամական միջոցներ են դուրս բերվել, որոնց առնվազն մի մասը պետք է գնար ռազմական բյուջե: Բնականաբար, իրենք էլ հասկանում են, որ եթե իրադարձություններն այլ հունով ընթանան, կզրկվեն թալանածը վայելելու եւ ավելացնելու բոլոր հնարավորություններից, եւ դեռ հարց է` իրենց կապիտալը դուրս տանելով` կկարողանա՞ն ջրից չոր դուրս գալ, թե՞ ոչ»: Ավելին, Սադոյանը, զարմանալիորեն, հույս ունի, որ հանրությունը կմիավորվի եւ կսկսի պայքարել թալանչիների դեմ... Ախր, ո՞նց պայքարի, եթե շատ-շատերն անիծում են գող ու ավազակներին, բայց իրենք են երազում դառնալ գող ու ավազակ:

Սակայն ամենից շատ կոռուպցիայի թեմայով մեզ զարմացրեց որձ կովերի մեծագույն մասնագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Նա ոչ ավել-ոչ պակաս հնչեցրել է հետեւյալ հայտարարությունը. «Ես պիտի ղեկավարեմ երկիրը. լուծումներից մեկը դա է: Մեր միակ երկարաժամկետ կառավարությունը, որի վերաբերյալ որեւէ կոռուպցիոն հայտարարություն ոչ ոք չի արել` ո՛չ ընդդիմությունը, ո՛չ ոք»: Երեւի թե, պարոն Բագրատյանը հույս ունի, որ մեր ժողովրդի հիշողությունը նույնքան կարճ է, ինչքան հավի կամ որձ կովի մոտ, սակայն սխալվում է: Ոչ ոք էլ չի մոռացել, թե ինչ այլանդակ թալանի ենթարկվեց Հայաստանը ՀՀՇ-ական վարչախմբի օրոք: Պարզապես, որ Ռոբերտ Քոչարյանը չունեցավ քաղաքական կամք` սրանց դատելու, հետո թռփոշացան: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА