ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՐՋ, ԵԿԵՔ ՄՈՌԱՆԱՆՔ «ՀԱՅՖԻԼՄԸ», ԱՅՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

08.09.2017 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
 «ՎԵՐՋ, ԵԿԵՔ ՄՈՌԱՆԱՆՔ «ՀԱՅՖԻԼՄԸ», ԱՅՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»


Տեւական ժամանակ դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ հային հատուկ բնավորությամբ, ինչպես ինքն է ասում, անգործ չի մնացել: Դերասանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սիրելի մասնագիտությամբ զբաղվելով` առաջարկ է ստացել նախ հայկական 100-ամյա թատրոնում, որպես ղեկավար աշխատելու, դրան զուգահեռ` նաեւ Նավաշախտինսկ քաղաքի թատրոնում, որը համարվում է տարածաշրջանի անվանի թատրոններից մեկը, մնալ եւ աշխատել, որպես դերասան: Ինչեւէ, հանգամանքների բերումով գրեթե 2 տարի է Գնելը վերադարձել է հայրենիք` աշխատում եւ ապրում է Հայաստանում, հայ հեռուստադիտողը դերասանին կրկին տեսնում է էկրաններին` տարբեր հեռուստասերիալներում:

Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

«ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱ ԹՈՂՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

- Ռոստովի շրջանի Չալտր գյուղում կար 100-ամյա թատրոն, որը մոտ 40 տարի ղեկավարում էր Խաչատուր Դավիդիչը: Տեղաբնակ հայերը, ովքեր հին Անիից, Ղրիմից էին գաղթած, Հայաստանի հետ շատ առնչություն չունեին: Image may contain: 2 peopleՄի խոսքով, այնտեղ ծանոթացա նրա հետ եւ երեւի եզակի դեպքերից էր, որ ինչ-որ շփում տեղի ունեցավ եկվորի ու հնաբնակի միջեւ, դա, իհարկե, նորին մեծություն արվեստն էր: Այդպես սկսեցի իրենց օգնել, ցույց տվեցին, որ զգում են այդ օգնության կարիքը: Փորձեցինք բեմադրել Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը, որն իրենց բարբառով հետաքրքիր էր ստացվում: Դերասաններն էլ իրականում դերասան չէին` կայացած բիզնեսմեններ էին, բայց ոգեւորված գալիս էին փորձերի: Մի օր Խաչատուր Դավիդիչն ասաց` Գնել, իմ ժամանակը եկել է, չեմ կարողանում էլ աշխատել, միշտ փնտրել եմ մեկին, որ թատրոնը վստահեմ իրեն, ափսոս է, խնդրում եմ, կլինե՞ս այդ մարդը: Բայց քանի որ այդ շրջանում երկընտրանքի մեջ էի, հստակ չխոստացա: Այդ ընթացքում աշխատեցի տեղի ռուսական թատրոնի հետ, սկզբում դժվարությամբ համաձայնեցին դեր տալ, իսկ ես իրենց փորձն ու ուժերը տեսել էի եւ ուղղակի վստահ էի ինձ վրա: Այդպես երկարատեւ ջանքերից հետո ինձ տվեցին բացասական դեր: Հավատացե՛ք, 15-20 անգամ խաղացինք ներկայացումը, եւ մի օր չտեսա, որ ամբոխը հավաքվեր իրենց դերասանների` հերոսների կողքին, գալիս էին ինձ ու մի հայ տղա կար` Հաջինյան Հովհաննեսի հետ էին լուսանկարվում: Այդ ներկայացումների շրջանը երբ ավարտվեց, մեկ ամիս անց սցենարիստն ու ռեժիսորը զանգեցին, թե ուզում են ներկայացում անել, քանի որ ակցենտով եմ խոսում, ու որպեսզի արդարացվի դա, սցենար գրեն ինձ համար: Համաձայնեցի, 3 պիես գրեցին, ու սկսեցինք խաղալ: Գնացինք Նավաշախտինսկի թատրոն, որը  տարածաշրջանի անվանի թատրոնն էր, այդ ժամանակ տնօրենը առաջարկեց մնալ եւ աշխատել այնտեղ, նույնիսկ ասացի` բայց իմ անձնագիրը հայկական է, պատասխանեց` հետո ինչ, իսկ գուբերնատորն իմ ծանոթն է... 
Այնուամենայնիվ, ստիպված եղա թողնել այդ ամենն ու վերադառնալ Հայաստան, բայց այն հույսով, որ հետ կվերադառնամ: Երեւի ափսոս, կամ   գուցե նորմալ է, որ դեռ այստեղ եմ ու չեմ գնում: Նույնիսկ չգիտեմ` հիմա ինչ ճակատագրի է արժանացել հետաքրքիր անցյալ ունեցող այդ 100-ամյա թատրոնը... 
- ՌԴ-ում բնակվելու ժամանակ հարցազրույցներում ասում էիք, որ լավ առաջարկի դեպքում կգաք Հայաստան, ի՞նչը Ձեզ վերադարձրեց հայրենիք:
- Հայաստանում մի նշաձող կա, որ հասնում ես, ու վերջ, դրանից առաջ էլ տեղ չկա գնալու: Փորձեցի դրսում գտնել մի նոր բան, ստացվեց... Մի խոսքով, եկա, որովհետեւ ծնողներս տասը տարի Հոլանդիայում ապրելուց հետո վերադարձել էին Հայաստան, ու տասը տարի նրանց չէի տեսել, եկա, որ ծնողներիս տեսնեմ, կարոտս առնեմ ու վերադառնամ: Սակայն գալուցս 2-3 օր անց հրավերներ ստացա` կարճ դերերում նկարահանվելու ու այդպես մեկը մյուսի հետեւից առաջարկներ ստացա եւ մնացի Հայաստանում:

Ջրհոսներ, լսեք ձեզնից մեծի խորհուրդը, միայն կշահեք. Հուլիսի 14-ի աստղագուշակ

«ՀԵՆՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԻՐԵՆ ՏԵՐՅԱՆ 2-ԻՑ ՀԱՆԵՑԻՆ»

- Գնել, ավարտել եք «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիան, որն այսօր գոյություն չունի, կարելի է ասել ավերակներ են...
Image may contain: 1 person, closeup- Այո, եւ դա ինձ համար մեծ ցավ է: Վերջերս 92 տարեկանում հրաժեշտ տվեցինք վարպետին` կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին, որն իր ողջ կյանքն էր նվիրաբերել «Հայֆիլմին»: Ձմռանն էի այցելել, բավականին առույգ էր: Ընդհանրապես առույգ մարդ էր, հավատում էր իր սկզբունքներին ու նվիրված էր գործին: Իր կյանքից ավելի սերունդներ է ունեցել, եւ պատկերացրեք արդյունքը միշտ բարձր է եղել: Այսօր թատերական ինստիտուտում ամենաքիչը տարեկան 50 հոգի ավարտում են դերասանական բաժինը, բայց 1-2-ն են դառնում դերասան: Իսկ «Հայֆիլմ» ավարտածների 10-ից 5-ն այդ ասպարեզում են գործունեություն ծավալում: Հենրիկ Մարգարյանը մահացավ այն ժամանակ, երբ իրեն Տերյան 2-ից հանեցին: Հետաքրքիր է, Տերյան 2 հասցեում այդ ի՞նչ պիտի կառուցեն, որը համարվի ավելի արժեքավոր, քան` «Հայֆիլմ» կինոստուդիան էր: Չէ՞ որ դա պատմություն ունեցող շենք էր: Ասենք` Փարիզում կքանդեի՞ն այդ շենքը, եթե անգամ ինքն իրեն քանդվելուց էլ լիներ, սյուն կդնեին, որ մնար: Տուրիզմ են ուզում զարգացնել, ինչի՞ հաշվին, անհասկանալի բարձրահարկ շենքերի՞, այդ տուրիստը գիտե՞ք իրենց երկրում դրա քանի հարկանիներն է տեսնում:  Չէ՞ որ այդ շենքը պատմություն ուներ... 

«ԱՅԴ ՇԵՆՔԻ ՎՐԱ ՄԻ ԽԱՉ ԴՆԵԻՆ` ԿԴԱՌՆԱՐ ԵԿԵՂԵՑԻ»

- Ըստ ժամանակակից ճարտարապետների` այն վթարային էր:
- Մեր հայ, ժամանակակից ճարտարապետներին ուզում եմ խորհուրդ տալ` եթե ուզում են լավ ճարտարապետ լինել, հիշվել գործերով, թող իրենց նախագծած շենքերը թղթից սարքեն, դնեն իրենց չուլանում, որովհետեւ այդ գեղեցիկ շենքերը` տակը հարմար բուտիկներով, վարձով տրվող տարածքներով քաղաքի տեսք չեն կարող հաղորդել անգամ կայացած քաղաքին: Թամանյանը հզոր ճարտարապետ էր, ու բոլորս նրա անուն ազգանունը գիտենք, որովհետեւ նա կառուցում էր շենք, շենք, շենք, ու մի օպերայի շենք այնպես, որ կողքի շենքը լինի մի քիչ ցածր: Քաղաքը մարմնի նման է ու պիտի շնչի, հոգի ունենա, քանի որ դատարկ մարմինը թաղում են: Իսկ հոգի տալիս է մշակութային օջախը: Հետաքրքիր է այսօրվա ճարտարապետներից քանի՞սն են վերջին անգամ արվեստի դպրոց կառուցելու պատվեր ստացել, էլ չեմ խոսում մշակույթի տներն ու պիոներ պալատներն ինչի են վերածվել: Երբ իրենց պատվեր է գալիս` 8 բնակելի շենք կառուցել ու մեջտեղը ֆուտբոլի դաշտ, թող առաջարկեն, որ մի կողմում էլ արվեստի դպրոց կառուցենք, չեն առաջարկում, որովհետեւ իրենք հազիվ գործը «կպցրել են»: Իսկ Տերյան 2 հասցեում 50 տարուց ավելի ի՞նչ արտիստներ ու ռեժիսորներ են Image may contain: 1 person, closeupդպրոց անցել ու ավարտել, այդ շենքը կարե՞լի էր քանդել, վրան մի խաչ դնեիր, դառնում էր եկեղեցի, այնտեղ հազարավոր մեր մեծերի երազանքներն են միահյուսվել, ինչպե՞ս կարելի է դա քանդել: Այդ քանդողներին ուզում եմ հարցնել, այդ ինչպե՞ս պատահեց, որ Տերյան 2-ը քանդելու ենթակա էր, բայց հորդ տունը քանդելու ենթակա չէ՞ր... Անցնում եմ այդ տարածքով, լացս գալիս է դատարկությունից: Վերջ, եկեք մոռանանք «Հայֆիլմը», այն այլեւս չի լինելու: Մեծահարուստներ կան, թող գնեն «Հայֆիլմը», գիշերային ակումբ դարձնեն, հյուրանոցի վերածեն, իրենք  կարողանում են ոչ մի բանից բիզնես ստեղծել: Լավ, հարմար տեղ է, քաղաքից շատ հեռու չէ, բայց գողտրիկ մի անկյուն է, լավ տեղ է էլի: Այդպես  մի օր Մարզահամերգային համալիրը կքանդեն, կասեն` վթարային է, ինչպես Երիտասարդական պալատը` կուկուռուզնիկը: Ի դեպ, այն աբսուրդի հասնող հին քաղաքը ի՞նչ եղավ, որ քանդում էին շենքերը ու քարերը համարակալում...  Վստահ եմ, մեր քաղաքի հետ այդպես վարվողներին, եթե  գենետիկ անալիզի ենթարկենք, կես գրամ հայի արյուն չի հայտնաբերվի: Հայերիս մեջ գոյություն ունի գենետիկ հիշողություն, եթե անգամ մեզ ասած չլինեն այդ մասին, մենք զգում ենք: Արտասահմանյան ֆիլմ ենք նայում, զգում ենք, որ այն դերասանը հայ է, տասը տարուց պարզվում է այդ դերասանը Հայաստանում գտել է իր արմատները: Մենք դա զգում ենք անկախ մեզնից, բա ինչպե՞ս է լինում, որ այսպես ատում ենք այնքան, որ քանդում, վերացնում ենք մեր պատմությունը, դա արդեն հայի գործ չէ: Դրա իրավունքը չունենք, ամեն օր կորցնում ենք մեզ, մեր կանանց, որպես կին` տղամարդկանց, որպես տղամարդ` երեխաներին, մեր մեծերին, որպես մեծ: Այսօր արժեքները կորել են, անունն էլ դրել են, թե ժամանակակից ենք: Թող իրենք լինեն ժամանակակից, ես կմնամ ավանդապաշտ, չնայած` իրենց  Հայաստանից դուրս ամենահեռու տեղը եղել է Բաթումին, իսկ ես` գրեթե ամբողջ աշխարհն եմ ման եկել:

Մահացել է Սիլվա Կապուտիկյանի զարմուհին` Ռաֆլետա Հաջյանը

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА