o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էպոսյան օրերի» շրջանակում կանցկացվի  «Ես և էպոսը» խորագրով շարադրությունների մրցույթ

21.05.2016 00:42 ՄՇԱԿՈՒՅԹ
«Էպոսյան օրերի» շրջանակում կանցկացվի  «Ես և էպոսը» խորագրով շարադրությունների մրցույթ

Արդեն հինգ տարի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը: Այս տարի` փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին: Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-5-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:     Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաև թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվիվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ: Ծրագրի շրջանակում՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում: «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու  հայրենասիրական կրթությանը: Հավելենք նաև, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА