o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտության օր»

21.05.2016 00:17 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտության օր»

Այսօր, մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Հյուսիսային պողոտայում, Ազատության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակներում, «Եվրոպայի օրեր» միամսյակի շրջանակում, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Դեսպանությունը Երևանում առաջին անգամ կանցկացնի «Երաժշտության օր»:  Իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա նաև Գալա համերգ, որտեղ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-բենդը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը, ինչպես նաև մի շարք հայտնի հայ երաժիշտ-կատարողներ, հանդես կգան իրենց լավագույն երաժշտական համարներով:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

2006 թվականին, երաժիշտ Անդրիուս Մամոնտովասի մտահղացմամբ՝ Լիտվայում անցկացվեց «Երաժշտության օրը», որը դարձավ ավանդական փառատոն: Փառատոնի ընթացքում, երաժշտության յուրաքանչյուր երկրպագու հրավիրվում և հնարավորություն է ստանում երգելու կամ նվագելու սիրելի քաղաքի փողոցներում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА