ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՄՔԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

24.05.2017 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՄՔԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Թուրքական վերլուծական կայքին թղթակցող այս տիկինը` Մարինե Մանուչարյանը, ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի կինն է: Նա Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարող խորհրդի անդամ է 2013-ից:

Փաշինյանի հերթական «դարակազմիկ» միտքը

Իսկ ահա փոքրիկ կենսագրական մեջբերում, որ վերցված է նրա` 2014-ին «Մեդիամաքսին» տված ընդարձակ հարցազրույցից. «Ծնվել է 1982 թ. նոյեմբերի 7-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: Այնուհետեւ նույն համալսարանում ստացել է Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրոսի կոչում: 1999թ. առ այսօր ակտիվորեն ներգրավվել է մի շարք երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներում, ինչպես նաեւ եղել է «ՍԿՍԵԼ Ա» շարժման ակտիվ անդամ, հանդիսանում է «Բանակն իրականում»  նախաձեռնության անդամ: 2008-2010 թթ. աշխատել է Բրյուսելում տեղակայված «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության հայաստանյան գրասենյակում` որպես պաշտոնական ներկայացուցիչ: 2010 թ.-ից  «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահն է: 2014 -2015 թթ. Եվրախորհրդի Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ»: 

Ինչպես տեսնում ենք` հիմնովին «եվրաինտեգրված» տիկին է: Հարկ է հիշեցնել, որ «Բանակն իրականում» նախաձեռնությունը այն «քաղաքացիական» կառույցն է, որը հայտնի է մեր բանակի վարկաբեկմանն ուղղված ամենահետեւողական գործունեությամբ: Մյուս ՀԿ-ներն էլ առանձնապես բարի պտուղ չեն: Ինչեւէ, անգամ այսքան տեղեկատվությունը պատկերացում է տալիս, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը պատեհ եւ անպատեհ բոլոր առիթներով այդքան հետեւողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դեմ: Կենսագրությունները պարտավորեցնող են...

Ա. Ա.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА