o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ՄՈՍԿՎԱՆ ՈՐՈՇԵՑ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՆ

27.01.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՄՈՍԿՎԱՆ ՈՐՈՇԵՑ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա, ինչ խոսք, առաջին հերթին աչքի ընկավ նրան ցուցաբերված ընդունելության ջերմությամբ: Ավելի տեղին կլիներ ասել՝ ընդգծված ջերմությամբ, որով, անշուշտ, ռուսական կողմը նաեւ բավականին լուրջ մեսիջներ հղեց:ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
Առաջին մեսիջը, անշուշտ, հղված էր դեպի Հայաստանի ներքին քաղաքական դաշտ, եւ դրանով ի ցույց դրվեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյան անձն ինչ կերպ է ընկալվում Մոսկվայում՝ դրանից բխող մնացյալ հետեւություններով հանդերձ:
Սակայն կար նաեւ երկրորդ մեսիջը, թերեւս ավելի գլոբալ եւ էական: Ընդ որում, դա արտահայտվեց ոչ միայն ընդունելության ընդգծված ջերմությամբ, այլ նաեւ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով: Նման ընդունելություն ցուցաբերելով ՀՀ վարչապետի նկատմամբ, խոստանալով նկատելի տնտեսական ծրագրերի իրականացում, Մոսկվան միաժամանակ ընդգծված կերպով ի ցույց դրեց Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը:
Եվ այս ամենից հետո կարելի է տողատակերում կարդալ նաեւ Մոսկվայի երրորդ մեսիջը, որն արդեն հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի է: Նկատի ունենք այցի ընթացքում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, որ Ռուսաստանը էական մասնակցություն կունենա Մեղրիում, այսինքն՝ Իրանի սահմանին հիմնվող ազատ տնտեսական գոտում: Եվ այստեղ, թերեւս արժե հիշեցնել, որ նույն ծրագրում վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ծանրակշիռ մասնակցություն ունենալու մասին խոսեց նաեւ Իրանի նախագահ Ռոհանին: Եվ եթե  այդ խոստումները իրականություն դառնան ¥ու կարծես թե ամեն ինչ հենց դրան էլ տանում է¤, ապա Մեղրիի տնտեսական գոտին, ըստ էության, կվերածվի ոչ թե միայն հայ-իրանական: Այլ նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում ¥իսկ դա ՌԴ-ից Իրան տանող ամենահարմար ցամաքային ուղղությունն է¤ ռուս-իրանական տնտեսությունները կապող բավականին լուրջ օղակի: Եվ ավելին ասենք,    նման տնտեսական գոտին կարող է առավել քան հաջող հարթակ դառնալ նաեւ ԵՏՄ-ն Իրանին կապելու եւ այդ տնտեսական սխեման մի կողմից դեպի Մերձավոր Արեւելք, մյուս կողմից՝ Հնդկաստանի ուղղությամբ ծավալելու համար: Ակնարկում ենք, որ նման համատեղ տնտեսական գոտին բավականին հետաքրքիր հարթակ կարող է դառնալ նաեւ «Մետաքսի ճանապարհի» հարավային ուղղությամբ միջնահատվածում: Ընդ որում, հենց այս տեսանկյունից էլ, թերեւս կարելի է տալ այն հարցի պատասխանը, թե ինչու ՌԴ-ն հենց այս օրերին սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Մեղրիում նման տնտեսական օղակ հիմնելու հետ կապված:  Նկատի ունենք այն իրողությունները, որոնք մի կողմից այս օրերին ձեւավորում են սիրիական խաղատախտակին եւ իրենց արձագանքներն են գտնում ողջ Մերձավոր Արեւելքում: Մյուս կողմից էլ այն գլոբալ հեռանկարները, որոնք տեսանելի են դառնում Թրամփի ընտրվելուց հետո:

Ռոհանի. ՀՀԳԾ-ից դուրս գալը միջազգային կանոնների խախտում է եւ տնտեսական ահաբեկչություն

ԵՐԲ ԹՐԱՄՓԸ ՆԱԵՎ 
ՄԻԱՍԵՌԱԿԱՆ 
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄՆ Է ԱՌՆՈՒՄ
Սկսենք Սիրիայից: Այն, որ ներամերիկյան այս խառը փուլում ՌԴ-ին հաջողվեց էականորեն ամրապնդել իր դիրքերը այդ երկրում, դժվար չէ նկատելը: Հիշեցնենք մի քանի կոնկրետ փաստեր. Մոսկվան կես դարով ¥25 տարով հետաձգելու հնարավորությամբ¤ Սիրիայում ռազմաբազա ունենալու եւ այնտեղ ցանկացած զինատեսակ ¥այդ թվում՝ միջուկային¤ տեղակայելու հնարավորություն ստացավ: Իսկ ընթացիկ հարցերից կարելի է առանձնացնել փաստը, որ ՌԴ-ն մինչեւ իսկ Սիրիայի նոր սահմանադրությունն է գրել ու ներկայացրել այդ երկրի հակամարտող  կողմերին: Սրան էլ ավելացնենք, որ Սիրիայում գործող գրոհային ուժերի մի մասը կամաց-կամաց համաձայնվում են զենքը վայր դնել եւ հաշտվել, իսկ սիրիական բանակը ռուսական եւ իրանական ուժերի աջակցությամբ վերսկսել է ակտիվ հարձակումները: 
Մյուս կողմից էլ զգացվում է, որ ԱՄՆ նոր նախագահ Թրամփը հետեւողականորեն կյանքի է կոչում իր տված նախընտրական խոստումները, ամենեւին էլ ուշադրություն չդարձնելով այն հիստերիային, որը բարձացվում է սուպերլիբերալիստական շրջանակների կողմից: Բանը հասել է նրան, որ Թրամփը ուղղակիորեն հարվածում է սուպերլիբերալիզմի բոլոր առանցքային «սրբություններին»: Օրինակ՝ պատրաստվում է ԱՄՆ Գերագույն դատարանում վիճարկել միասեռականների ամուսնությունը թույլատրող Օբամայի օրոք ընդունված որոշումը եւ այդպես շարունակ: Իսկ դա լուրջ գործնական հույսեր է ներշնչում, որ Թրամփը նաեւ արտաքին ուղղության հետ կապված իր խոստումները եւս նույն հետեւողականությամբ կիրականացնի: Ասենք նաեւ դրա օրինակները կան. եղավ նախագահական հրամանագիր, որը փակում է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի մի շարք երկրներից դեպի ԱՄՆ իսլամական տարրի մուտքի ճանապարհը, նույն՝ միգրանտների դեմն առնելու նպատակով հավանության է արժանացել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու աղմուկ առաջացրած Թրամփի առաջ քաշած ծրագիրը: Բանը կհասնի՞ նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ ահաբեկիչների ֆինանսավորումը կասեցնելու մասին խոստումներին: Կարծես թե այդ խոստումը եւս կկատարվի, համենայնդեպս, նման հայտարարություններ եւս Թրամփի Սպիտակ տուն մտնելուց հետո հնչել են: Իսկ այդ դեպքում Մերձավոր Արեւելքի սունի-իսլամական երկրները հազիվ թե համարձակվեն առանց ամերիկյան տանիքի երկար ժամանակ գործարկմամ մեջ պահել ահաբեկչական այս մեծ խաղը, ինչքան էլ, որ ներկայիս իրավիճակը տարածաշրջանում գերիշխող դիրքեր խոստանա Իրանին:
Մի խոսքով, եթե ինչ-որ արտառոց իրավիճակային փոփոխություններ չլինեն այս տարվա ընթացքում ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում հակաահաբեկչական պատերազմը աստիճանաբար կսկսի մոտենալ  ավարտին, որից հետո Մերձավոր Արեւելքը, ըստ ամենայնի, կունենա նման աշխարհաքաղաքական պատկեր: Սիրիա-Իրաք-Իրան առանցքը ¥միգուցե նաեւ Թուրքիայի ներգրավմամբ¤ կունենա ընդգծված ռուսական ուղղվածություն, բնական է՝ Իրանի տարածաշրջանային գերիշխանությամբ հանդերձ: Սունի-իսլամական երկրների ապագա պատկերի առումով դեռ անորոշություններ կան, թեեւ ավելի հավանական է, որ Թրամփը կարողանա պայմանավորվել Մոսկվայի հետ եւ այդ հատվածում պահպանել իր դիրքերն ու ռազմաբազաները:
Եվ եթե այս պատկերը ռեալ ձեւավորվի, ապա ամենեւին էլ սարերի ետեւում չգտնվող հետպատերազմյան փուլը, բնականաբար, ենթադրում է նաեւ մասնավորապես Սիրիա-Իրաք-Իրան ուղղությամբ ՌԴ-ի հետ համագործակցություն, եւ նման գլոբալ ծրագրում Հայաստանը եւ, մասնավորապես` Մեղրիի հիշատակված հանգույցը կարող է ուրույն դեր ունենալ: 

«ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂԻՆ» 
ԿԱՆՑՆԻ՞ ՄԵՂՐԻՈՎ
Ինչ վերաբերում է «Մետաքսի ճանապարհին», ապա սրա հետ կապված եւս արդեն իսկ որոշակիություններ նկատվում են: Ճիշտ է, Թրամփը, ինչպես եւ սպասվում էր, փորձում է Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշումը պահպանել եւ, մասնավորապես, բավական ծանր հայտարարություններ է հնչեցրել Չինաստան-Եվրոպա ծովային ուղիների վրա գտնվող՝ Հարավչինական ծովում Պեկինի տարածքային նկրտումների դեմ: Բայց մյուս կողմից էլ այն, որ Թրամփը հրաժարվեց Տրանսխաղաղօվկիանոսյան ազատ առեւտրի գոտուց, դա նշված պայքարում թուլացնելու է ԱՄՆ-ի դիրքերը: Մյուս կողմից էլ՝ Եվրոպայի հետ Վաշինգտոնի հակասությունները Հին աշխարհամասին էլ ավելի են շեղում համաեվրասիական մեծ առեւտրատնտեսական համագործակցության մասին Պուտինի առաջ քաշած ծրագրի ուղղությամբ: Ու թերեւս պատահական չէր, որ այն պահին, երբ Թրամփը խոսում է Եվրամիությունը տրոհելու մասին, նախ Չինաստանը, ապա Մոսկվան հանդես եկան միասնական Եվրոպան պահպանելու օգտին: 
Այս բոլոր դետալները, ինչ խոսք, վկայում են, որ Չինաստանից մինեւ Եվրոպա առեւտրային ծրագրերը, այն է՝ «Մետաքսի ճանապարհը» առավել քան երբեւէ առաջին պլանում է: Եվ չմոռանանք, որ «Մետաքսի ճանապարհի» հարավային ուղղության հանգուցային կետը Իրանն է, այսինքն՝ ձեւավորվելու դեպքում այդ մեծ ծրագրում Մեղրիի ազատ տնտեսական գոտին ծանրակշիռ հարթակ դառնալու լուրջ շանսեր կունենա:
Ի վերջո, պետք է այս պարզ փաստը միշտ աչքի առաջ ունենալ: Սիրիայում հիշատակված եւ Հայաստանում գործող ռուսական ռազմակայանները ի զորու են միայն C-400-ի եւ «Իսկանդերների» միջոցով ցամաքից եւ օդից «փակել» իրար միջեւ առկա ողջ տիրույթը: Նույն կերպ կրակային չընդհատվող շղթա են ձեւավորում նաեւ Հայաստանի եւ Աբխազիայի ռուսական հենակետերը: Այսինքն՝ այդ միասնական ռազմականացված շղթան ՌԴ-ից հասնում է մինչեւ Միջերկրական ծովի սիրիական ափերը, այդ ողջ գծով մեկ ցանկացած շարժվող եւ թռչող օբյեկտ կարող է թիրախ դառնալ: Սովորական լեզվով դա կոչվում է կայուն բաժանարար գիծ, որը, ինչ խոսք, ՌԴ-ն ամենեւին էլ պատահական չէ, որ մի քանի տարի շարունակ համառորեն ձեւավորում է: Դա ակնարկ է, որ այդ գծից դեպի Արեւմուտք անպայմանորեն ստեղծվելու է նաեւ տնտեսական տիրույթ: Եվ հենց դրա ձեւավորումն է, որ արդեն մտել է տեսանելի փուլ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Լավրով. Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА