o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԻ՞ ԿԲԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

03.03.2016 13:54 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ԶԱՐԿԵՐԱԿ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉԻ՞ ԿԲԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում պաշտոնական որոշումների համաձայն տարբեր նախարարներ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից, նրանց փոխարինեցին այլ պաշտոնյաներ: Արյդո՞ք իմաստ կար նոր նշանակումների, նորանշանակա նախարարները կկարողանան փոխել երկրի տնտեսական եւ քաղաքական ընդհանուր իրավիճակը: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքագետի եւ փորձագետի հետ:

Կադրային փոփոխություններ Արցախի պաշտպանության բանակում

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ խոսքով, եթե տարբեր պաշտոններում նոր նախարարներ են նշանակում, ապա դրա անհրաժեշտությունը կա.«Ընդհանրապես քաղաքականության մեջ որոշ քայլեր անելու համար, նախ ծագում, է դրա անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, այդ փոփոխույունների կարիքը կար: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա մեր երկրի ընդհանուր վիճակի վրա, ցույց կտա ժամանակը»:

Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց. «Այս փոփոխությունները կապված են նոր Սահմանադրությանն անցնելու հետ: Նորանշանակա նախարարները պետք է կարողանան ապահովել նոր օրենսդրական նախաձեռնությունները եւ դրանք հասանելի ու հեշտ դարձնեն: Եթե նոր նշանակումների գլխավոր նպատակը սա է, ապա ինչ խոսք`օգտակար կլինի: Ըստ իս, նախկին կառավարույունն ու նախարարներն այլեւս չպետք է կարողանային անցում կատարել նոր օրենսդրությանը: Բացի այդ, հին նախարարները անաչառ չէին կարողանա աշխատել, հուսով ենք նորերը կաշխատեն: Նրանց գործունեության դրական եւ բացասական ազդեցությունը կտեսնենք որոշ ժամանակ անց»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА