o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ ազդեցություն կարող են թողնել մուլտֆիլմերը երեխայի վրա

03.12.2016 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչ ազդեցություն կարող են թողնել մուլտֆիլմերը երեխայի վրա

- Հարգելի բժիշկ, ի՞նչ ազդեցություն կարող են թողնել մուլտֆիլմերը երեխայի հոգեբանության, խառնվածքի վրա: Մեծամասամբ այդ հերոս կոչվածները մեծամիտ են, անբարեհամբույր, ոչ ադեկվատ, անում են այն, ինչ ուզում են…

Բերման է ենթարկվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

Հարցին պատասխանել է նյարդաբան ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

- Վերջերս առիթ ունեցա պատասխանելու այն հարցին, թե արդյոք անիմացիոն մուլտֆիլմերը կարող են էական ազդեցություն ունենալ երեխայի դաստիարակության, ինչպես նաեւ մտավոր ու հոգեկան զարգացման վրա:
Պետք է նշեմ, որ եթե այս հարցերն ինձ տայիք երեք օր առաջ, կպատասխանեի այլ կերպ, քանի որ վերջին օրերին առիթ եմ ունեցել հասկանալ, որ ամեն ինչ կյանքում համեմատության մեջ է եւ կախված է ընկալումից:
Հիմա վերադառնանք երեխաներին: Դուք ասում եք, որ կան հերոսներ, որոնք աչքի են  ընկնում մեծամտությամբ, անբարեհամբույր պահվածքով, ադեկվատ չեն, անում են այն, ինչ ուզում են, անկախ են, ոչ տոլերանտ…
Փորձենք հասկանալ, ինչում է դրսեւորվում նրանց մեծամտությունը, գուցե դա ինքնավստահություն է, կամ երազկոտություն, որոնք են մեծամտության չափորոշիչները, ասացեք խնդրեմ: Ո՞վ է որոշում մեր պահվածքը բարեհամբույր է, թե` ոչ: Այո՛, ես հանդգնում եմ լրացուցիչ հարցեր առաջ քաշել, ի՞նչ է նշանակում ոչ բարեհամբույր եւ ի՞նչ է նշանակում բարեհամբույր, այս երեւույթը կարող է խիստ տատանվել մշակույթից մշակույթ, երկրից երկիր, մուլտֆիլմից մուլտֆիլմ: 
Եթե հայացք նետենք անցյալին, ապա կտեսնենք, որ ԽՍՀՄ-ում ամենասիրված եւ ընդունված «Դե՛ սպասիր» մուլտֆիլմում գայլը արտացոլում էր աշխարհի ամենաանբարեհամբույր կենդանուն կամ կերպարը: Կարծեմ, ԽՍՀՄ ժամանակահատվածում մարդիկ նույնն էին, ինչ այսօր: Արդյոք դա նպաստե՞ց, որ ԽՍՀՄ երեխաները հղփանան եւ ունենան հոգեկան կամ մտավոր խնդիրներ: Կա պաշտոնական վիճակագրություն: 
Անում են այն, ինչ ուզում են: Ինչ վատ բան կա դրա մեջ, մի՞թե այդ հերոսներն անում են բաներ, որոնք Դուք կամ Ձեր հարազատները երբեք չեն արել: Ես հասկանում եմ, որ եթե մարդ անում է այն, ինչ ուզում է, ուրեմն` նա ինքնուրույն է, կարող է որոշումներ կայացնել, ի՞նչ է Դուք իսկապես ուզում եք, որ այդ հերոսներն անեն այն, ինչ Դո՞ւք եք ուզում:
Անկա՞խ են: Իսկ Դուք ուզում եք, որ կախվածության մե՞ջ լինեն: Ի՞նչ վատ բան կա, եթե երեխան անկախ է, այդ երեխան վաղվա մարդն է, նա չի գիտակցում, որ 18 կամ 24 տարեկանում պիտի լինի անկախ, որ որոշի, դե լավ, կյանքիս այս անգիտակից փուլում լինեմ կախվածության մեջ, հետո կտրուկ կանկախանամ: Որքան անկախ լինի մարդը, այնքան ազատ եւ ինքնուրույն ու իսկական կլինի:  Կախվածությունը, կարծես, երբեք չի բերել հաջողությունների. մոլորակի մարդկանց մեծ մասի մոտ կախվածություն բառն ասոցացվում է ինչ-որ վատ բաների հետ: 
Մեծամի՞տ են, իսկ, գուցե, իսկապես ավելի խելացի՞ են իրենց համարում եւ չեն ուզում մոխրագույն լինել: Գուցե, մուլտֆիլմի ստեղծողները նպաստո՞ւմ են, որ Ձեր երեխայի մեջ արթնանան ինքնագիտակցման եւ ազնվության հանդեպ սեփական մտքերն ու զգացողությունները:
Այսպիսով, մուլտֆիլմերը, սերիալները եւ տեղեկատվության ցանկացած այլ միջոց, որ Ձեր երեխան կարող է ֆիքսել թե՛ մանկապարտեզում, թե՛ Ձեր բարեկամի կամ հարեւանի տանը, չեն արմատանա, եթե Դուք հնարավորություն եւ նպաստավոր պայմաններ չստեղծեք դրանք ռեալիզացնելու:
Իսկ ո՞վ ասաց, որ Դուք չեք պահում Ձեզ ավելի վատ, քան մուլտֆիլմերի հերոսները, իսկ ո՞վ ասաց, որ Դուք կատարյալ եք Ձեր երեխայի աչքերում, ո՞վ ասաց, որ Դուք չունեք առավել կարեւոր բացթողումներ: 
Մի բան կարող եմ ավելացնել` զգույշ եղեք երեխաների հետ, քանի որ դուք չգիտեք, թե ով է Ձեր առջեւ կանգնած…
Եվ հետո, ամեն ինչ կախված է, թե որքան է ձեր երեխան օրվա մեջ դիտում մուլտֆիլմեր եւ ո՞րն է ձեր անհանգստության պատճառը: Գուցե Դո՞ւք ժամանակ չունեք նրանով զբաղվելու եւ այդ գործը թողել եք մուլտհերոսներին: Գուցե միասի՞ն նայեք ու դրական պատկերացումներ ստեղծեք երեխայի մոտ: Բացատրեք նրան, սովորեցրեք լավատեսություն: 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА