o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ՍԵՓԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂԱԾ,  ԷԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է «ԴԵՄՈԿՐԱՏԱՑՆՈՒՄ»

30.11.2016 18:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ՍԵՓԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂԱԾ,  ԷԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է «ԴԵՄՈԿՐԱՏԱՑՆՈՒՄ»

Նորից մեյդանում հայտնվեց երկար ժամանակ ձայն ու ծպտուն չհանող Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Տարածված լուրերի համաձայն, ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել՝ միանալ հայաստանյան գալիք խորհրդարանական ընտրությունների համար տեխնիկական-ստուգիչ միջոցների ձեռքբերման ֆինանսավորմանը:ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՈՐԻՑ ԵՐԵՎԱՑ

Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը

Այսպես՝ դեսպանատան ներկայացմամբ. «Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն հունիսի 17-ի եւ սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն»: Լավ, ուզում է, թող միանա, դա սպասելի էր: 

Սակայն ամենաուշագրավը հայտարարության մեկ այլ դրվագ է. «Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ, մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին եւ օգնել անկախ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահարժան ընտրությունները բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը»: Շարունակե՞լ. այդ մի բառով դեսպանատունը միանգամայն արդարացիորեն հիշեցնում է, որ արդեն մոտ 25 տարի է, որ ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել «Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին եւ օգնել անկախ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը»՝ թվարկված դաշնակիցների՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ամենասերտ աջակցությամբ: Բայց որ այդ  շատ դեպքերում՝ գերիշխող, թելադրող, ավելին՝ պարտադրող «մասնակցությունից» հետո էլի դեսպանատունը Հայաստանը «դեմոկրատացնելու» դարդով է տառապում, առնվազն հուշում է, որ ժամանակին լավ չեն «դեմոկրատացրել»: Չնայած, երեւի պետք է մի բան էլ շնորհակալ լինենք Վաշինգտոնից, որ մեզ, ասենք՝ Լիբիայի, Սիրիայի կամ Ուկրաինայի «մոդելով» չեն «դեմոկրատացրել»:

Լավ, սա էլ մի կողմ: Ամենահետաքրքիրն այն է, որ ամերիկյան դեսպանատունը դեռ խոսում է ինչ-որ երկրներում օրինական ընտրություններից, երբ իր իսկ հայրենի ԱՄՆ-ում այս օրերին ընտրակեղծարարության թեման առաջին պլանում է: Ավելին՝ երկրի ընտրված նախագահն է ուղղակիորեն հայտարարում այդ մասին, թե՝ մի շարք նահանգներում ընտրությունների ժամանակ իր դեմ խարդախություններ են արվել ու միլիոնավոր կեղծ ձայներ են տվել մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին: Եվ զավեշտն այն է, որ դեռ գործող վարչակազմն էլ փորձում է հերքել այն «հիմնավորմամբ», թե Սպիտակ տանը «նման հայտարարությունները հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացվել»: Կարճ ասած, դեռ գործող եւ փոխարինման եկող նախագահական վարչակազմերը ընտրակեղծարարության թեմայով բուռն վեճի մեջ են, նրանց տեղը-տեղին ձայնակցում են պարտված թեկնածուի ներկայացուցիչները, ու այսքանից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը դեռ շարունակում է մե՞ր ընտրությունների «դարդով տառապել»:

Եվս մեկ կարեւոր դրվագ. ամերիկյան դեսպանատունն իր հայտարարության մեջ դեռ շարունակում է ոգեւորված խոսել «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» «հերոսական» գործունեությունից: Հասկանալի է, խոսքը տարատեսակ «գունավոր» տեղական ներդրումների մասին է, որի հետ հաշվարկներ կապելը յուրահատուկ է դեռ գործող վարչակազմին: Մինչդեռ եկող վարչակազմը քանիցս է ակնարկել, որ ցանկանում է փոխել այդ «գունավոր դեմոկրատացման» քաղաքականությունը: Եվ, բնականաբար, հարց է ծագում, թե ներկայիս հայաստանյան դեսպանատունն ո՞ւմ անունից է հանդես գալիս՝ հի՞ն, թե՞ նոր վարչակազմի:

ԳԼՈԲԱԼ ՇԱՀԵՐԻ 

ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Վերջին հարցադրումն այնքան էլ «միամիտ» չէ, հաշվի առնելով նաեւ հետեւյալ հանգամանքը: Արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք ամերիկյան «Washington Post»-ի տեղեկատվությունն այն մասին, որ այս օրերին պետքարտուղար Ջոն Քերին մաշկից դուրս է գալիս՝ փորձելով սիրիական հարցով Ռուսաստանի հետ փաստաթղթով հաստատված համաձայնություն ձեռք բերել: Այն մտավախությամբ, որ Դոնալդ Թրամփը, ստանձնելով նախագահական պաշտոնը, կարող է ռուսների հետ շատ ավելի խորքային պայմանավորվածություն ձեռք բերել, այդ թվում՝ Բաշար Ասադին ուղղակիորեն աջակցող բնույթի: Եվ փաստը, որ այս թեմայով «Washington Post»-ին միացան նաեւ այն հեղինակավոր լրատվամիջոցները՝ նույնիսկ ավելացնելով, թե արդեն կա համաձայնություն, հուշում է, որ ասվածը համապատասխանում է իրականությանը: Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն փոխնախարար ՌԴ Սերգեյ Ռյաբկովի մակարդակով հերքեց, թե՝ ոչ մի պայմանավորվածություն էլ ձեռք չի բերվել: Բայց նաեւ իր հերթին հաստատեց, որ ինչ-որ գործընթաց կա. «Մշակվող համաձայնության բովանդակությունը չի համապատասխանում այն բովանդակությանը, որը հրապարակել են լրատվամիջոցները: Այդ համաձայնությունների բովանդակությունը փակ բնույթ է կրում»:

Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

Սպասել, թե ինչ-որ համաձայնություն կլինի, թերեւս անիմաստ է: Թեկուզեւ մեկ պարզ պատճառով. նման համաձայնությամբ ԱՄՆ-ը պետք է, այսպես ասած՝ սիրիական չափավոր ընդդիմության անունից որոշակի հստակ երաշխիքներ տա: Մինչդեռ ասել, թե հեռացող վարչակազմն այս պահին որեւէ լուրջ լծակ ունի այդ խմբավորումներից նման երաշխիքներ ստանալու համար՝ Մոսկվային փոխանցելու համար, միամտություն կլիներ: Բայց խնդիրը դա չէ, այլ փաստը, որ չնայած շանսերը զրոյական են, Քերիի պես փորձված դիվանագետը փորձում է մինչեւ վերջին հնարավորությունը առաջ գնալ:

Մինչդեռ նույն պահին եւս մեկ ուշագրավ դրվագ նկատվեց: Մինչ այս այն կարծիքն էր, որ պետքարտուղարի պաշտոնում Քերիին փոխարինելու է գալիս Միթ Ռոմնին, ով քանիցս աչքի է ընկել իր կոշտ հակառուսական եւ հակաչինական հայտարարություններով: Ավելին. Թրամփը նույնիսկ հանդիպել էր նրան, եւ Ռոմնիի նշանակման հարցը համարվում էր լուծված: Բայց ահա երեկ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնի համար Թրամփն այլ թեկնածու է փնտրում: Բացատրությունն այն է, թե թիմի որոշ անդամներ դեմ էին Ռոմնիին: Բայց ահա նախընտրական արշավում Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե՝ Թրամփին պետք են մարդիկ, ովքեր «հավատում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին եւ կիսում են Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարը: Իսկ նրանք, ովքեր դա լրիվ չեն հասկանում եւ չեն կիսում, դատապարտված են ձախողման»:

Բայց չէ՞ որ այս կարգի հայտարարությունները նաեւ Մոսկվայի համար են մեսիջ. եթե Թրամփը մտածում է պետքարտուղարի պես կարեւորագույն պաշտոնին «կիսում են Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարը» կրող անձի նշանակելու մասին ¥ընդ որում, այստեղ «բլեֆ» լինել չի կարող, քանի որ մեկ-երկու ամսից ամեն ինչ պարզ կդառնա¤, ապա դա առնվազն հուշում է, որ Քերիի հետ որեւէ բան պայմանավորվել պետք չէ:

Այսպիսով, այն տպավորությունն է, որ ամերիկյան դեռ գործող եւ եկող վարչակազմերը բավականին լուրջ պայքարի մեջ են մտել՝ առնվազն սիրիական հարցով ռուսների հետ պայմանավորվելու գործարքն ամեն մեկն իրենով անելու ուղղությամբ: Ինչո՞ւ. հավասարազոր հավանականություն ունեցող վարկածները շատ են եւ իմաստ չունի դրանց վրա կենտրոնանալ: Սակայն մեկ հանգամանք դժվար չէ կռահել. հեռանալ պատրաստվող Օբաման եւ Քերին դժվար թե անձնական, ասենք՝ միայն ամբիցիաները բավարարելու ահի տեսանկյունից այդ համառությամբ առաջ գնային: Ի վերջո, կստորագրե՞ն ինչ-որ բան, թե՝ ոչ, անձնական առումով դա նրանց համար մեկ է: Այլ բան, որ շարունակելով այն աստիճանի համառ կռիվը, որ Թրամփին պարտադրում է քաղաքական պլանները փոխել, նրանք նաեւ ենթարկվում են եկող վարչակարգի «սեւ ցուցակներում» հայտնվելու ռիսկին: Իսկ դա հուշում է, որ Օբամայի եւ Քերիի այս համառության տակ բոլորովին այլ, շատ ավելի գլոբալ շահեր եւ շահառուներ են կանգնած:

Եվ ահա այս իրավիճակում, երբ նաեւ Հայաստանում ¥եւ ոչ միայն¤ ամերիկյան դեսպանատունն է ինչ-ինչ տարօրինակ քայլերի դիմում, դա եւս պետք է, որ Պետդեպարտամենտի ներկայիս այս «տարօրինակ» ակտիվության համատեքստում գտնվի: Բայց դեսպանատունը հունվարի 20-ից հետո է՞լ կմիանա «Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային», ինչպես որ խոստանում է: Հազիվ թե, բայց ժամանակը ցույց կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА