o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

23.11.2016 19:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ԱՄՆ կառավարման համակարգում Թրամփի ընտրվելու հետ կապված փոփոխություններից հատկապես մեկը Հայաստանի համար առավել քան հետաքրքիր է: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հեռանալու մասին է:ԿԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՝ ՊԱՐՏԱԴԻՐ

10 միլիոն ամերիկացի պահանջում է Թրամփի հրաժարականը

Ուորլիքը նախօրեին անսպասելիորեն տեղեկացրեց, որ պատրաստվում է լքել ոչ միայն Մինսկի խումբը, այլ առհասարակ Պետդեպարտամենտը՝ դիվանագիտական ծառայությունը, որտեղ նա աշխատում էր 30 տարի. «Ես կթողնեմ համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին»: Պակաս հետաքրքիր չէ նաեւ Ուորլիքի հայտարարության երկրորդ մասը. նա սկսում է համագործակցել ռուսական «Եգորով, Պուշինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» իրավաբանական ընկերության հետ: Ընդ որում, ընկերությունը չհապաղեց հաստատել այդ լուրը: Այսինքն, առաջ է գալիս նաեւ այն հարցը, թե ի՞նչ կապեր է ունեցել Ուորլիքը ռուսների հետ, դա մասնավոր բնույթի՞ է, թե՞ որոշակի առնչություններ ունեցել է նրա դիվանագիտական գործունեության, այդ թվում՝ Մինսկի խմբի հետ: Դրա հավանականությունը մեծ է, հաշվի առնելով համանախագահի պաշտոնում Ուորլիքի բավականին ակտիվ շփումները ռուսական կողմի հետ, նրա այցերը Մոսկվա եւ այլն: Եվ այստեղից բխող երկրորդ հարցը. Ուորլիքն ինքնակա՞մ է հեռանում Մինսկի խմբից ու դիվանագիտությունից, թե՞ նրան «խնդրել» են: Մի կողմից՝ 30 տարին, իհարկե, նրան կարող է պարզապես հոգնեցրել էր իր աշխատանքից եւ հարմար տարբերակ գտնելով, որոշել է փոխել զբաղմունքը: Բայց մյուս կողմից էլ, դեռ հաշված օրեր առաջ էր Ուորլիքը ոգեւորված խոսում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախ՝ ԱԳ նախարարների, ապա՝ նախագահների հերթական հանդիպման կազմակերպման մասին, ինչը, այսպես ասենք, այնքան էլ յուրահատուկ չէ ուր որ է հեռանալ պատրաստվող քաղաքական գործչի համար:

Մի խոսքով, ամերիկացի համանախագահը սեփական նախաձեռնությա՞մբ, թե՝ «խնդրանքով» է լքում Մինսկի խումբը, այս պահին դժվար է ենթադրել: Չնայած, անկախ պատճառներից, այս հանգամանքը ղարաբաղյան գործընթացի հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Նախ մեկ հանգամանք եւս հիշենք. դեռ հազիվ է լրացել մեկ ամիսը, որ Ֆրանսիան եւս Մինսկի խմբում փոխեց իր ներկայացուցչին: Եվ հիմա, երբ Ուորլիքն էլ է հեռանում, կարելի է եւ այսպես մտածել, թե Մինսկի խմբի արեւմտյան թուը դժգոհ է իր ներկայացուցիչներից եւ փորձում է նրանց փոխելով, նաեւ քաղաքական ընթացքի փոփոխության հասնել: Ընդ որում, նման ենթադրության տակ տրամաբանություն կա. ղարաբաղյան բանակցային գործընթացի առաջին պլանում տեւական ժամանակ է, որ Ռուսաստանն է: Ֆրանսիան փորձեց այս իրավիճակը ինչ-որ չափով փոխել՝ առաջ քաշելով Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման գաղափարը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА