o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԿԱ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԵՐԿԱՐ

22.11.2016 18:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԿԱ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԵՐԿԱՐ

Պերույի մայրաքաղաք Լիմայում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հերթական գագաթաժողովում կայացավ, որպես նախագահներ, Պուտին-Օբամա վերջին դեմ առ դեմ հանդիպումը: Մեկնաբանելով հանդիպումը, այն գլխավոր միտքը, որը տվել են նախագահները, միանգամայն ուշագրավ մտորումների տեղիք է տալիս:ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԷԼ 
ՉԵՆ ԿԱՐՈՂ 
ՕԲԱՄԱՅՈՎ ԱՐԴԱՐԱՆԱԼ
Այսպես, ԱՄՆ հեռացող նախագահը Պուտինի հետ հանդիպման հետ կապված նախ ընդգծել է, որ իրենք ամերիկյան ընտրությունների եւ դրանց Մոսկվայի կողմից միջամտելու վաշինգտոնյան մեղադրանքներին չեն անդրադարձել. «Ընտրությունների հարցը չի բարձրացվել, քանի որ մենք արդեն անցել ենք այն...»: Փոխարենը, ըստ Օբամայի, օրակարգում եղել են գլոբալ հարցեր, այդ թվում. «Մենք քննարկել ենք, թե ինչպես առաջ շարժվենք»: 
Ինչպես առաջ շարժվենքը, հասկանալի է, վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Սակայն մի շարք փորձագետներ, Օբամայի նման հայտարարությունից շատ չանցած, զարմացած նման հարցադրում էին առաջ քաշում՝ «Բայց մի՞թե Օբաման դեռ կարող է որոշել, թե որ ինչ օրակարգ կարող է ունենալ Ռուսաստանի եւ հետընտրական ԱՄՆ-ի քաղաքական հարաբերությունները: Չէ՞ որ դա արդեն ոչ թե Օբամայի, այլ` Թրամփի խնդիրն է»: Եվ հիմնականում գալիս են հետեւության, որ այդ արտահայտությամբ, ավելին՝ ընտրություններից հետո իր ակտիվությամբ Օբաման ուզում է բոլորին եւ առաջին հերթին` ինքն իրեն ցույց տալ, թե դեռ նախագահ է: 
Եվ ահա Պուտինն էլ իր հերթին, մեկնաբանելով այդ վերջին հանդիպումը, հենց այդ վերջին հանգամանքի մասին էր ակնարկում. «Ես շնորհակալություն հայտնեցի համատեղ աշխատանքի տարիների համար եւ ասացի, որ ցանկացած ժամանակ, երբ նա հնարավոր կհամարի, եթե անհրաժեշտություն եւ ցանկություն կլինի, ես ուրախ կլինեմ նրան տեսնել»:Դաէլ մոտավորապես այս տեսքն ունի` «Օբաման արդեն անցյալում է: Բայց դե երբեմնի գործընկեր է, եթե հետագայում շատ խնդրի, կաշխատեմ նրան օգտակար լինել»: Կարճ ասած՝ գնաս բարով, որի տակ նաեւ այն միտքն է, որ արդեն իսկ քաղաքական հաշվարկները Օբամայի անվան հետ չեն կապվում:
Բայց այս պահին այդ հաշվարկները Թրամփի հետ էլ չեն կապվում: Նոր նախագահի մասին Պուտինը այս հիմնական միտքը առաջ քաշեց: Ճիշտ է, նրա հետ եղել է հեռախոսազրույց, որի ժամանակ, ըստ ՌԴ նախագահի, Թրամփը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու նախընտրական հրապարակային հայտարարությունները: Բայց նաեւ՝ «Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ նախընտրական հռետորաբանության եւ ռեալ քաղաքականության միջեւ տարբերությունը բոլոր երկրներում էլ կարող է մեծ լինել...»: Իմաստը սա է՝ դրական սպասելիքներ կան, բայց դե իրականում ի՞նչ կանի ԱՄՆ նոր նախագահը, ժամանակը կգա, կտեսնենք:
Սակայն ՌԴ նախագահի այս խոսքն էլ իր մեջ որոշակիորեն ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա: Նախ. Օբամայի այս վերջին ակտիվությունը տրամադրություններ էր ստեղծել, որ նա կարող է իր նախագահության վերջին ամիսներին աշխարհով մեկ գործունեության մեջ դնել մեխանիզմներ, որոնք շատ հարցերով իրենցից կախման մեջ կդնեին հաջորդ նախագահին՝ նրան պարտադրելով վարել ոչ իր նախընտրելի քաղաքականությունը: Օրինակ՝ ի՞նչ կկարողանա անել Թրամփը, եթե Օբաման օրերս կատարած իր եվրոպական այցի ընթացքում կարողանար եւս մեկ անգամ ԵՄ բոլոր երկրներին պարտադրել՝ երկարացնել հակառուսական տնտեսական պատժամիջոցները: Ընդ որում, հենց այդ վարկածը այս պահին էլ օրակարգում է, որ համոզել է եւ նոյեմբերի 24-ին մեկնարկող ԵՄ գագաթաժողովը այդ որոշումը կընդունի: Բայց ահա ՌԴ նախագահն իր հիշատակված ակնարկով այլ տրամաբանություն է մատնանշում, որ Օբաման այս պահին եվրոպական առաջատար երկրներին ինչ-որ բան պարտադրելու եւ ոչ մի հնարավորություն չունի այն պարզ պատճառով, որ երկու ամսից նա չի լինելու: Այսինքն, եթե նախկինում եվրոպական որեւէ երկիր մտածեր, որ մերժելով ԱՄՆ նախագահին, շատ չանցած կհայտնվի ճնշումների տակ, հիմա այդ վտանգը չկա: Եվ նույնիսկ կարող է հակառակ ռեակցիան լինել. եթե Թրամփը նստի աթոռին եւ ռուս-ամերիկյան հարաբերություններում Պուտինի ակնարկած դրական դինամիկան լինի, ապա տվյալ եվրոպական պետությանը Թրամփը կարող է նայել որպես Օբամայի կամակատարի, եւ ո՞վ գիտի, թե դա ինչի կբերի: Այսինքն՝ իր այդ ակնարկներով Պուտինը կոնկրետ օրինակով՝ Եվրոպային կանգնեցնում է փաստի առաջ. եթե կորոշեն Ռուսաստանի հետ պատժամիջոցային քաղաքականությունը շարունակել, ապա դա կընկալվի հենց Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ եվրոպական կոնկրետ լիդերների որոշումը: Որ հետո չարդարանան, թե՝ ի՞նչ կարող էինք անել, Վաշինգտոնը պարտադրեց: Իսկ այս պարագայում նախ՝ եվրոպական լիդերները կցանկանա՞ն առաջին դեմքով ռուսների հետ կռվի մեջ մտնել: Երկրորդը՝ այդ կռվին դեմ եվրոպական մյուս երկրներին ինչպե՞ս են պարտադրելու պատժամիջոցներից դուրս չգալ՝ մնալու դեպքում իրենց համար բացասական հետեւանքների հնարավորությունն աչքի առաջ ունենալով:

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սակայն Եվրոպան, ինչպես նշեցինք, օրինակներից մեկն էր: Մեր տարածաշրջանում եւս նույն գործոնը կարելի է տեսնել: Դրա համար եւս մեկ անգամ հիշեցնենք լուրջ վերլուծական աղբյուրների այն ակնարկը, որ ամերիկյան ընտրություններից ընդամենը երկու-երեք օր անց, Ադրբեջանը պլանավորելով իր գրեթե ողջ բանակի մասնակցությամբ զորավարժանքներ, Ալիեւն իրականում պլանավորում էր՝ ընտրություններում այն պահին առավել քան հավանական համարվող Քլինթոնի հաղթանակի դեպքում՝ միանգամից ղարաբաղյան ուղղությամբ անցնել լայնամասշտաբ հարձակման:
Թե ինչու, դժվար չէ կռահել: Ինչպես ցույց տվեց նախ՝ Վիեննայի եւ ավելի շուտ՝ Վ.Պուտինի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, բանակցային գործընթացն ամենեւին էլ Ալիեւի ցանկալի հունի մեջ չէ: Այն առումով, որ Հայաստանը քառօրյա պատերազմից հետո մի բան էլ կոշտացրել է իր դիրքորոշումը, եւ ի առավելագույնը, որ Բաքուն կարող է ստանալ բանակցությունների արդյունքում, երկու-երեք շրջանի վերադարձն է, այդ թվում՝ Աղդամի եւ Ֆիզուլու, որոնք առանց այն էլ՝ մասամբ են գրավված: Հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կբախվի այլ իրավիճակի: Ի վերջո, եթե նույնիսկ հաղթեր Քլինթոնը, ապա մեկ է, այն ներամերիկյան իրավիճակը, որն ի հայտ եկավ նախընտրական փուլում, անկախ նոր նախագահի ով լինելուց, նրան պարտադրելու են ռուսների հետ որոշակի պայմանավորվածությունների գալ: Իսկ մինչ այդ, քանի դեռ Օբաման էր, եթե հաղթեր Քլինթոնը, մասնավորապես` ղարաբաղյան ուղղությամբ ստատուս-քվոյի փոփոխությունը, ավելի կոնկրետ, այդ փոփոխությանը նախորդող քաոսը հաստատ Վաշինգտոնին ձեռնտու կլիներ:
Այլ բան, որ իրավիճակն այլ հունով գնաց, եւ Ալիեւը ստիպված էր զորքերին վերադարձնել զորանոցներ: Բայց դժվար թե Մոսկվան իր հարավային սահմանները քաոսի վերածելու Ալիեւի այս հերթական փորձը չի նկատել:
Մյուս կողմից. այս օրերին նախագահ Էրդողանը սկսել է ավելի ու ավելի բացահայտ խոսել Շանհայյան տնտեսական համագործակցությանն անդամակցելու իր ցանկություններից: Դա ակնարկ է, որ եթե Եվրոպայի դռներն այդպես էլ մնում են փակ, Թուրքիան կնախընտրի ռուսական ուղղությունը: Բայց մյուս կողմից էլ՝ Էրդողանը դեռ սպասողական վիճակում է, թե ինչ է անելու Թրամփը: Ընդ որում` փաստը, որ նա առաջիններից մեկն էր, որ հասկանալով, որ Օբամայի դարն անցած է, հաջողացրեց կապվել նոր նախագահի հետ եւ հիմա էլ խոսում է հնարավոր հանդիպման մասին, իր հերթին է լուրջ ազդակ Մոսկվայի համար այն առումով, որ Էրդողանը սպառնալով դեմքը դեպի Ռուսաստան շրջել, իրականում փորձում է այդ կերպ էս գլխից Թրամփին Թուրքիայի հարցով լուծումներ պարտադրել: 
Բայց ահա, երբ Պուտինն ակնարկում է ռուս-ամերիկյան հարցերը կարգավորելու մասին Թրամփի ասածը, իրավիճակն այլ տեսք է ստանում: Մասնավորապես, որ եթե սկսվի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների գործընթաց, ապա նախ՝ Թուրքիայի օգնությամբ զենքի ուժով Ղարաբաղը ետ ստանալու հավանականությունը կմոտենա զրոյի: Երկրորդը. այս ստատուս-քվոն, որը կձեւավորվի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների դեպքում, կպահպանվի տասնամյակներով: Այդ թվում՝ Սիրիայում, Ղարաբաղում եւ այլն: 
Կարճ ասած, մոտավորապես այն իրավիճակն է, որն ունեինք 1920թ.-ին, երբ Կարմիր բանակը մտնում էր Հարավային Կովկաս, եւ Թուրքիան, ու հատկապես՝ Ադրբեջանը ճիշտ պահին «բոլշեւիկ գրվելով»՝ լուրջ տարածքային ձեռքբերումներ ունեցան այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն Հայաստանն էր նախօրոք հասցրել «բոլշեւիկ գրվել»: Մինչդեռ, կրկնենք, Մոսկվան այս իրավիճակում հերթական անգամ համոզվեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը եղել է եւ կմնա ¥համենայնդեպս՝ կփորձեն¤: Եվ երկրորդը, այդ տանդեմը որքան էլ թուրքական դիվանագիտության լավագույն ավանդույթների համաձայն լայնորեն ժպտա, մեկ է, հարմար առիթի դեպքում անպայման կհարվածի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА