o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կամք»-ականներն ամենօրյա ռեժիմով կայցելեն Բաղրամյան 26 (Տեսանյութ)

10.07.2020 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կամք»-ականներն ամենօրյա ռեժիմով կայցելեն Բաղրամյան 26 (Տեսանյութ)

Այն, ինչ կարելի էր ԱԺ իրեն անկախ համարող պատգամավոր Արման Բաբաջանյանին ու իր թիմակիցներին, արգելված էր ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համար: Երեկ ՀՀ նախագահականի դիմաց թույլ չտվեցին «Կամք» նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ եւ այլ «Կամք»-ականների Բաղրամյան 26-ի դիմաց ասուլիս տալ եւ նամակ հանձնել նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ նախաձեռնության անդամները բերման ենթարկվեցին: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց Վ. Չախալյանի հետ` հետաքրքրվելով, թե արդյոք ստացավ ոստիկանությունում այն հարցի պատասխանը, թե ի՞նչ հիմքով էին իրենց բերման ենթարկել, երբ մի քանի օր առաջ նույն վայրում եւ նույն կերպ միջոցառում էր իրականացնում Ա. Բաբաջանյանն ու իր թիմակիցները:

Այսօր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան 98-ամյակն է

- Ոստիկանությունում կարիք չկար դրա պատասխանը ստանալու, որովհետեւ գիտեինք: Պարզապես, մեր մեջ կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենց թողել են, մեզ էլ կթողնեն: Բայց ես վստահ էի, որ մեզ ձերբակալելու են եւ ամեն անգամ են ձերբակալելու: Ի դեպ, հենց ոստիկանությունում որոշեցինք, որ այս մամուլի ասուլիսը լինելու է ամենօրյա ռեժիմով: Առիթից օգտվելով` հիմա հայտարարում ենք, որ ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից, ժամը` 13:00-ին, մենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ` պետք է կազմակերպենք մամուլի ասուլիս այնքան ժամանակ` մինչեւ մեզ թույլատրվի այդ մամուլի ասուլիսը կազմակերպել: Մենք իրավունք ունենք այն ամենի, ինչ իրավունք ունի ՀՀ այլ քաղաքացին: Եթե ցանկացած ՀՀ քաղաքացի օգտվում է ինչ-որ իրավունքից, արտոնությունից, ապա այդ իրավունքից ամեն մի քաղաքացի պետք է օգտվի: Մենք պայքարելու ենք նրա համար, որ ՀՀ-ում գործող ցանկացած կազմակերպություն, ինչքան էլ իրենց պայքարի տակտիկան մեզ հետ համահունչ լինի, ունենան այն իրավունքները, ինչ իրավունք ունի Արման Բաբաջանյանը:

Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք.Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА