o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես ինչպես Շվեդիայում է, չպե՛տք է լինի, անթույլատրելի՛ է. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան

05.07.2020 21:00 ԹԵՄԱ
Առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես ինչպես Շվեդիայում է, չպե՛տք է լինի, անթույլատրելի՛ է. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան

<<Եթե Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դուրս մղվի դպրոցներից, էլ ի՞նչով է առաջին քրիստոնյա պետությունը տարբերվելու մյուս պետություններից՝ քրիստոնեության եւ եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքով: Եթե մեր ճանապարհը չպետք է տարբերվի մյուս պետություններից, էլ ի՞նչ առաջին քրիստոնյա պետության մասին ենք խոսելու: Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնեական դաստիարակություն>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթները

-Դե եկեղեցու պատմությունը կհանեն սեռական դաստիարակությունը կմտցնեն:

-Անկեղծ ասած մեկը մյուսի հետ կապրել չէի ցանկանա, մեկը մյուսի հետ կապել պետք չի: Թեւեւ այ;ո, երկու Ձեր նշած հանգամանքը երկուսն էլ ապաքրիստոենեական են, ապակրոնական են: Առհասարակ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ տպավորություն է, որ փորձում են հային իր ազգային նկարագրից հեռացնել՝ եւ ինչ-որ եվորպական մեկ այլ երեւույթներ ներդնեն: Ուզում են կրոնական պատկանելիությունը դարձնել հեռավոր անձնական հարց, կարծես՝ դե ինչ է որ:

-Սրբազան, կոնկրետ սեռական դաստիարակության մասին ի՞նչ կասեք:

-Սեռական դաստիարակություն պետք է թե՛ ընտանիքում,  թե՛ դպրոցում, որպեսզի երեխան սեռական դաստիարակության մասին չլսի փողոցում: Բայց դա պետք է լինի քիրստոնեական սեռական դաստիարակություն, քրիստոնեությունը՝  սեռը, սեռական դաստիարակությունը չի վերացնում: Քրիստոնեությունը չի ասում միասեռական դաստիարակվի: Նորից պետք է անդրադառնամ առաջին քրիստոնեական երկիր լինելու հանգամանիքին, իսկ առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես ինչպես Շվեդիայում է, չի՛ կարող լինել, չպե՛տք է լինի, անթույլատրելի՛ է:

-Սրբազան երկում տիրող ատելության, անհանդուրժողականության մթնոլորտը, ի՞նչով եք բացատրում:

- Քրիստոնեական արժեքներից են օր-օրի հեռանում, ՛սա է ցավը: Իմ ազգը ուրիշ արժեք չի ճանաչել, իմ ազգը դավանել է քրիստոնեական արժեքներ եւ այդ արժեքներով է առաջնորդվել մինչեւ քսաներորդ դարի սկիզբ: Եվ քսաներորդ դարի սկզբից միայն՝ որոշ խաբեբաություններով հեռացել է այդ արժեքնեից: Չարյաց արմատը քրիստոնեական արժեքներից հեռացումն է, իսկ մեր նպատակը հայ եկեղեցու պատմության մուտքով գոնե ինչ-որ չափով մեր սերունդներին կապելն էր քրիստոնեական արժեքներին: Ճի՛շտ է, մինչ օրս այդ առարկան լավագույն կերպով չի մատուցվել, բայց ավելի լավ է այդպես, քան առհասարակ իսպառ մեր սերունդներին կտրենք մեր արմատներից:

Հ.Գ. Սրբազանի հետ զրույցն ամբողջությամբ <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում: 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА