o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

03.06.2020 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Նիկոլը ինքզինքը կորոնավիրուսով հիվանդ հռչակելուց հետո անցկացրեց արդեն պարետատան երկրորդ բրիֆինգը` ոտատակ տալով սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: Սակայն եթե հունիսի 1-ի բրիֆինգին նրա հետ միասին մասնակցում էին պարետն ու առողջապահության նախարարը, ապա հունիսի 2-ի բրիֆինգին նրան ընկերակցում էին առողջապահության ոլորտի մեկ աստիճան ցածր պաշտոնյաները: Եվ տպավորություն ստեղծվեց, որ Ավինյանն ու Թորոսյանը ցուցադրաբար բոյկոտեցին այդ միջոցառումը:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

 

«ԳԺԱԿԱՆՆ» ԸՆԴԴԵՄ «ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱ՞Ն»

Թվում էր, թե վարչապետը պետք է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ վերցներ եւ իր բուժման ժամանակահատվածի համար իր պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր: Բայց փոխարենը, կոպտորեն խախտելով ինքնամեկուսացման կանոնները, անցկացրեց երկու բրիֆինգ: Էլ ավելի տարօրինակ է, որ կորոնավիրուսը նրա եւ նրա ամբողջ ընտանիքի մոտ անցնում է առանց ախտանշանների, ինչը ստիպում է կասկածել, որ «հիվանդությունը» բեմադրված է... Եվ արդյո՞ք հետո չի հայտարարի, որ նոր թեստերը տվել են բացասական արդյունք, եւ նա «հրաշքով» կրկին չի դառնա առողջԵթե «հիվանդանալու» դասական սցենարը գործեր, ապա Տիգրան Ավինյանն արդեն կլիներ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, եւ այդ «ժամանակավորը» շատ շուտով կարող էր դառնալ մշտական: Սակայն նման է, որ Նիկոլը պարետ Տիկոյի եւ նրա զինակից Գարդասիլ Արսենի մուրազները փորներում թողեց: Այնքան մեծ է նրա վախը լիազորություններ պատվիրակելու հարցում, որ բոլոր դասական տարբերակները ոտատակ է տալիս` գործադրելով, այսպես ասած, «գժականը»: Երեւի թե ստույգ գիտի, որ եթե իշխանությունը գոնե մեկ րոպեով ձեռքից բաց թողնի, ապա այլեւս հետ չի ստանաԵվ «պատասխանը» չուշացավ: Եթե նրա «հիվանդանալու» օրը նոր վարակվածների թիվը ահագին պակասեց, ապա հաջորդ առավոտյան ռեկորդային աճ գրանցեց, եւ «թվերի տիրակալ» Արսեն Թորոսյանը «խփեց» 10 հազարի ցուցանիշը: Նաեւ հայտարարվեց 19 նոր մահերի ու ընդամենը 25 առողջացածների մասին: Թեստերի վիճակագրության հետ էլ տարօրինակ բան է կատարվում. եթե ժամանակին թեստերի կայուն 10 տոկոսն էր դրական, ապա դա աստիճանաբար կրկնապատկվեց, իսկ Նիկոլի «անհնազանդության» օրը թռավ մինչեւ 41%: Այդ ամենը բավականին կասկածելի է... Ի դեպ, սենսացիոն հայտարարություն է տարածել փաստաբան Վահան Հովհաննիսյանը. «ՀՀ-ում ոչ մի աստիճանավոր, ոչ մի իշխանություն երբեւէ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետեւանքների, այդ ոլորտում թույլ տրված անգործության, խախտումների, բացթողումների համար, քանի որ քրեադատավարական տեսանկյունից ՀՀ-ում COVID-19 համավարակից մահացած մարդ չկա»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Փաստաբանը փաստում է. «Կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում դիահերձում չի իրականացվում եւ չի տրվում դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն»: Այսինքն` օրենքի ուժով դիահերձման արգելքը վերացնում է բոլոր հետքերը: Իսկ դա առավել քան լայն դաշտ է ստեղծում ցանկացած մանիպուլյացիայի համարՍակայն վերադառնանք Փաշինյան-Ավինյան խուլ հակամարտությանը: Ի՞նչ է հակադրում Նիկոլը «թվերի տիրակալ» Արսենի վախեցնող վիճակագրությանը` սոսկ անհավասարակշիռ քայլեր: Հանձնարարում է ԱԱԾ տնօրենին զբաղվել խաղահրապարակում երեխաների խաղի կազմակերպիչներով, իսկ ոստիկանությանը` մինչեւ «վարչապետի խազը» հուպ տալ դիմակաձեռնոցային պարանոյան եւ տուգանքները դարձնել լրիվ անողոք, գումարած դրան վարակի տարածման մեղավոր է հռչակում ծառայողական լեփ-լեցուն ավտոբուսով աշխատանքից տուն վերադարձող «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիներին: Կարո՞ղ է արդյոք դա ազդել վարակի թվերի վրա` իհարկե ոչ, դա սոսկ ավելացնում է Նիկոլին ատողների քանակը: Պարետը փակում է Մեյմանդարի շուկան, բայց գյուղացիներն անիծում են Նիկոլին: Եվ ամեն տուգանվածը կամ արտակարգ դրությունից այլ կերպ տուժածը պատրաստի ցուցարար է:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

 

ՈՎ ԿՍՏԱՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՐՈՍԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՌԱԶՄԻԿ ԽԱՎԸ

Շատ նման է, որ սորոսական հենարան ունեցող Ավինյան-Թորոսյան զույգը շատ է շտապում, Նիկոլին հնարավորինս շուտ «ճամփելով», ԱԺ մեծամասնությանը նախիրի պես բանեցնել եւ վերցնել ամբողջական իշխանությունը: Դրան նպաստում են նորանոր սկանդալները, այդ թվում` եվրոպական ավիացիոն «սեւ ցուցակում» Հայաստանի հայտնվելը: Էապես նպաստում է նաեւ գույքահարկի այլանդակ բարձրացումըԻնչո՞ւ են շտապում` շատ պարզ պատճառով: Եվրադատարանի եզրակացությունը Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն առկա է, շուրջ 20 օրից լինելու է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ ՍԴ-ի կողմից ՀՀ երկրորդ նախագահի կալանքը հակասահմանադրական ճանաչելը կդառնա սոսկ տեխնիկական խնդիր: Նրանք վախենում են նաեւ մյուս ռազմիկ նախագահի` Սերժ Սարգսյանի գրոսմայսթերական քայլերից եւ նրա կողմից փակագծեր բացելուն: Ռազմիկ խավը, որին նրանք կոչում են «Ղարաբաղյան կլան», նրանց մահացու հակառակորդն է: Այդ պատճառով շտապում են` գործիք Արթուր Դավթյանի միջոցով փորձում են Ռոբերտ Քոչարյանին Իզմիրլյան բուժկենտրոնից կրկին տանել կալանավայր, կալանքի տակ են առնում այն բոլոր հիմնարկների բաժնետոմսերը, որոնք «ենթադրաբար» կարող են կապ ունենալ Միքայել Մինասյանի հետ, վայրագ մեթոդներով կառավարման բոլոր օղակներից հանում են հնից մնացած վերջին պրոֆեսիոնալներին...

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Նրանց խանգարում են ինչպես Նիկոլի` «գժականով» իշխանությունից կառչելը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի արհեստավարժ փաստաբանները, ՀՀԿ-ի կուռ կառույցը, Միքայել Մինասյանի հերթական բացահայտումները, լրագրողների հետաքրքրասիրությունը... Եվ վերջապես, նրանց վնասում է կորոնավիրուսից մահացածների ցուցակի խայտառակ արտահոսքը: Համ փաստն ինքնին տհաճ հարված է պարետատանը, համ էլ հանգուցյալները չոր թվերից միանգամից վերածվեցին կոնկրետ անուն-ազգանունների, կենսագրությունների: Եվ եթե այդ ցուցակը հետաքննության առարկա դառնա, ապա կարող են պայթել եւ թվային մանիպուլյացիաների սխեմաները, նյութականանալ ապացույցների տեսքով...

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ԹԻՄՈՎ ԿՈՐԾԱՆՎԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՀԵՏ

Առջեւում բացահայտ թե թաքուն ճակատամարտեր են` ազգայինի եւ անդրազգայինի միջեւ: Որոնք կվճռեն պետականության ճակատագիրը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА