o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քանի որ Նիկոլն իր սխալը չի ընդունում... դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունը բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին. Արմեն Աշոտյան

03.06.2020 14:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քանի որ Նիկոլն իր սխալը չի ընդունում... դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունը բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին. Արմեն Աշոտյան

Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ:

Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում "պառ" ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես "տակ տալու" մեջ ինձ էր մեղադրում, իսկ անգամ իմ բռնած "չորս թուղթը"՝ վերագրում իրեն), ասեմ ձեզ. ինքը իր սխալն երբեք չի ընդունի, երբեք:

Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին. Արմեն Աշոտյան

Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ:

Հիմա ինչ եմ առաջարկում: Քանի որ ինքը իր սխալը չի ընդունում, եկեք քարը փեշերիցդ գցեք, դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունն բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին:

Համ դուք ձեզ ավելի թեթևացած կզգաք, համ Նիկոլին այդ բեռից կազատեք, համ էլ երկիրը ոտքի կագնելու շանս կունենա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА