o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2020 11:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասված է․

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղում եմ ջերմագին շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից: Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության և յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:

Պետությունը վստահաբար շարունակելու և ընդլայնելու է կրթական, առողջապահական և սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու և այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, և իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:

Սիրելի՛ երեխաներ

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ:

Բարին ընդ ձեզ»:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА