o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար. hraparak.am

19.05.2020 08:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար. hraparak.am

Hraparak.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ  մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի  անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։

Вести. Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր

ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝  կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկանդալային փաստեր հրապարակեց մայիսի 9-ին Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտի առգրավման մասին։ Նշենք, որ նման մի ինքնաթիռ էլ ռուսական հատուկ ծառայությունները առգրավել էին ապրիլի վերջին։

Թերթի փոխանցմամբ՝ այս անգամ մաքսանենգ ճանապարհով արտահանվել է  Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերության արտադրած ծխախոտը։ Այս անգամ ևս արտադրող ընկերությունը կապ չունի արտահանման հետ, գործարքը կազմակերպել և համակարգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները:

 

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА