o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՑՆ ՈՒ ՍՈԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

13.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՑՆ ՈՒ ՍՈԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

«Ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, եւ մեր գործընկերը եկավ ու վիրավորական տեքստ հնչեցրե՞ց: Ես ձեզ  խոհեմության, անաչառության, եւ իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,- այսպիսի պասաժով քայլո պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ոչ ավել, ոչ պակաս, դիմեց օմբուդսմեն Արման Թաթոյանին: Արդեն դրան հասավ...

«ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒՆՏ». ՉԱՐԱԳՈՒՇԱԿ Է ՀՆՉՈՒՄ

 

ՄԻ ՀԱՆՐԱՔՎԵ ԷԼ` ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ՞ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն արձանագրել է շատ խորհրդանշական փաստ. «2019 թվականին դատարան է ներկայացվել կալանքի 1984 միջնորդություն»: 1984` դա Ջորջ Օրուէլի հակաուտոպիա վեպի վերնագիրն էՎեպ, ուր խոսվում է ապագայի հրեշավոր դիկտատուրայի մասին, որի պայմաններում մարդիկ ապրում են էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարում, տոտալ հսկողության տակ: Քայլասերված խունտան արտակարգ դրության ծխածածկույթի տակ փորձեց ստեղծել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար, սակայն զուտ սեփական ապաշնորհության պատճառով չկարողացավ: Սրանք ընդունակ չեղան անգամ մշակել հեռախոսային օպերատորներից ստացվող տվյալները, սրանց ստեղծած «կարանտինային» հավելվածները, որ կոչված են վերահսկել «պոտենցիալ վարակակիրների» ամեն մի շարժում, ընդհանրապես աղբաման նետելու բան են... Իսկ ՏՏ մասնագետները չեն շտապում օգնել այս լակոտապետությանը` ՀՀ քաղաքացիների ազատությունները խլելու գործում: Միակ բանը, ինչում սրանք հաջողում են արտակարգ դրության պայմաններում` դա արտերկրյա տերերի թելադրանքով նորանոր պիղծ օրենքների ընդունումն է: Սակայն դեպի հոգեվարքի անդունդը գլորվող Նիկոլի ուղեղում ավելի մոլեգին է դառնում դիկտատուրայի տենչը: Եվ ահա «նորմալ» դարձրին ԼՀԿ-ի պես մեղմ ընդդիմությանն ԱԺ-ում ծեծելը` հենց վարչապետի աչքի առաջ, ինչը 1996-ից հետո պատկերացնելն իսկ անհնարին էր: Իսկ հիմա էլ մանդատավոր Վաղարշակ Հակոբյանի միջոցով գրոհում են օմբուդսմենի ինստիտուտի վրա: «Երկու տարի է անցել հեղափոխությունից եւ 2 տարի շարունակ իշխանությունը որպես ընդհանուր համակարգ եւ իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում կանանց մասին ինչեր  են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, եւ ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է: Ես էստեղ միտում եմ տեսնում, ուզում եմ` դուք հստակ  հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ  իշխանությունն է, որի օրոք աշխատել եք»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Ինչպիսի լպիրշությունն... Այսինքն` սահմանադրորեն անկախ օմբուդսմենի ինստիտուտին սպառնում են «հեղափոխական» հեռացումով: Սակայն օմբուդսմեն Արման Թաթոյանը «բռնաբարված», բայց լկտի քայլասերվածներերի «պորտատեղադրում» կատարեց.

Ոչ ոք իրավունք չունի շանտաժի լեզվով խոսել չորրորդ իշխանության հետ.Լ. Բաղդասարյան

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»: Նիստը վարող Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ես առաջարկում եմ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձեւով խոսել»: Իյա՜, իրո՞ք: Չլինի՞ մի հանրաքվե էլ կնշանակեք օմբուդսմենից ազատվելու համար: Դեռ ՍԴ-ից ազատվելու ձախողակ հանրաքվեն չեք մարսել, եւ եթե այն նշանակվի ամռանը, ապա Տիգրան Մուկուչյանը ձեզ համար թվեր չի նկարի, քանզի գիտի` դուք դատապարտված եք, դուք խոտանված եք, դուք գնացող եք:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՏՐԻԳԸ

ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՄԱՀԱՑՈՒ» ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻՑ

Այն, որ քայլասերվածներն ընդունակ են ցանկացած բանսարկության եւ շառի, նորություն չէ: Սակայն պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նոր ռեկորդ սահմանեց: Նա դիմեց ոստիկանությանը, որպեսզի գտնեն ՍԴ-ի մոտ իրեն «վրաերթի ենթարկել փորձող» հեծանվորդին, ով հայհոյելով հեռացավ: Դե պատկերացրեք այն մարդուն, ում հեծանիվի տակ ինչ-որ մեկն է ընկնում` իհարկե դրան կնախշի ամենաընտիր հիշոցներով: Սովորական կենցաղային միջադեպ, սակայն պատգամավորը դա հավասարեցրեց գրեթե մահափորձի...

Արթուր Բաղդասարյանը հավակնում է Օստապ Բենդերի դափնիներին

Այսինքն` քայլասերվածները, դեռեւս իշխանություն լինելով, ահավոր վախեցած են: Կարելի է պատկերացնել, թե ինչպես լեղաճաք կլինեն իշխանությունը կորցնելուց հետո...

Վախի վկայություն է եւ հաշվեհարդարը ԿԲ-ի մոտ ցույցի դուրս եկած քաղաքացիների հանդեպ: Դրա վերաբերյալ իրավապաշտպան Արսեն Բաբայանը մասնավորապես նշեց. «Խիստ մտահոգիչ եմ համարում քաղաքական իշխանության անհանդուրժողականությունը բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ: Այսօր բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանության ծառայողները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել: Քաղաքական իշխանությունը բացահայտ ցուցադրում է անհանդուրժողականություն նույնիսկ ոչ քաղաքական քննադատության նկատմամբ: Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի, որը պատրաստ է քաղաքացիների դեմ կիրառել զորք ու հատուկ միջոցներ, եթե փորձեն բողոքել»: Այո, սրանք ահից արյուն էլ կթափեն, քանզի եթե կորցնեն իշխանությունը, ապա կկորցնեն ամեն ինչ: Օրինակ, ինչ է սպասվում մանկապիղծ կոնվենցիայի օգտին քվեարկած 79 մանդատավորներին... Եվ նրաց վախը խորացավ, քանզի Սասուն Միքայելյանը եւ եւս մեկ պատգամավոր չքվեարկեցին, մի քանիսն էլ գերադասեցին բացակայել: Իսկ վաղը նրանք արդեն կհամարձակվեն դեմ քվեարկել հերթական ազգադավ օրենքին, քանզի չեն ուզում խորտակվել կործանվող նիկոլական նավի հետ: Իսկ այսօր` մայիսի 13-ին, վարչախումբը երկու ճակատագրական որոշում ունի ընդունելու: Առաջինը` արդյո՞ք ազատել Ռոբերտ Քոչարյանին, ում բանտարկությունը միջազգային ճնշումների անմարսելի պրոբլեմ է դարձել, եւ արդյո՞ք երկարացնել արտակարգ դրությունը: Եվ ահա այդ «նեղ մաջալին» պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը եթեր է թողնում «Ստի վերջը-3» տեսանյութը, ուր Նիկոլին մեղադրում է պետական օլիգարխ դառնալու մեջ եւ հրապարակայնացնում 40 տոննա մաքսանենգ ծխախոտի պատմության խայտառակ մանրամասներ: Ահավասիկ, նա տեղեկացնում է, որ հետքերը մաքրելու նպատակով Նիկոլն այժմ կադրային ջարդ է կատարում ԱԱԾ-ում, եւ մյուս կողմից փորձում է պայմանավորվել ռուսների հետ ծածկադմփոց անելու մասին: Խունտայի վիճակն իրոք աննախանձելի է` փորձելով լուծել որեւէ խնդիր, սրանք ստեղծում են մի քանի նոր, ավելի վատթար թնջուկ: Սրանց փախեփախը սարերի հետեւում չէ: Սակայն պատահական կամ օտարի դրածո մարդկանց կողմից` փողոցում ընկած իշանությունը վերցնելը կանխելու համար կենսական անհրաժեշտություն է «Կոնսենսուս մինուսբանաձեւի կենսագործումը:

2017 ԹՎԱԿԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ`  ԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՄԵԾ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА