o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ելցինի և Պուտինի անձնական օդաչուին մահացած են գտել իր բնակարանում

29.04.2020 17:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ելցինի և Պուտինի անձնական օդաչուին մահացած են գտել իր բնակարանում

Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են գտել Ռուսաստանի նախագահներ Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի անձնական օդաչու, 73-ամյա Գրիգորի Բելոդեդին: Այս մասին տեղեկացնում է kp.ru կայքը:

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից 2-ի ինքնությունը նույնպես հայտնի է

Նրա որդին` Յարոսլավը անհանգստացել է, երբ հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին: Որդին որոշել է այցելել հորը, ինչից հետո նրան մահացած է գտել բնակարանում, որտեղ Բելոդեդը միայնակ էր ապրում: Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները հաստատել են օդաչուի մահը: Գրիգորի Բելոդեդի մարմինն ուղարկվել է դիարան, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը պետք է պարզի նրա մահվան հստակ պատճառները:

«Հայրիկը մինչև վերջին օրը չբաժանվեց սիրելի աշխատանքից: 2005 թվականին տարիքի պատճառով հայրիկը «հեռացավ երկնքից», բայց շարունակեց աշխատել «Ռուսաստան» հատուկ թռիչքային ջոկատում` արդեն ցամաքում»,-պատմել է օդաչուի որդին:

Գրիգորի Բելոդեդը «Ռուսաստան» հատուկ թռիչքային ջոկատում աշխատել է որպես անձնակազմի հրամանատար, նրա հետ թռիչքներ է կատարել դեռևս Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Արդեն այն ժամանակ Բելոդեդի գործընկերներն ու ղեկավարները նրան բնութագրում էին որպես գործի մեծագույն պրոֆեսիոնալ, այն ժամանակ նա արդեն երկնքում անցկացրել էր ավելի քան 15 000 ժամ: Անձամբ Բորիս Ելցինը չվերթի մեկնելիս միշտ հարցնում էր, թե ուր է Գրիգորին և հետաքրքրվում էր նրա առողջությամբ: Ավելի ուշ Գրիգորի Բելոդեդը դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գլխավոր օդաչուն: 2005 թվականին անվանի օդաչուն ավարտել է իր թռիչքային կարիերան, բայց մնացել է աշխատելու ջոկատում` արդեն ցամաքում:

Որոշ ժամանակ Բելոդեդն աշխատել է նաև «Ռոսավիացիա» ընկերությունում:

«Նա շատ էր սիրում իր աշխատանքը, իսկական պրոֆեսիոնալ էր: Միևնույն ժամանակ նա շատ զուսպ և քչախոս մարդ էր, անգամ տանը: Բացի այդ, նրա աշխատանքը կապված էր գաղտնիության հետ, և նա միշտ շատ լուրջ էր վերաբերում դրան: Միայն ընդհանուր բաներ էր խոսում և միշտ լավ էր արտահայտվում իր «ուղևորների» մասին»,- հիշել է Յարոսլավը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА